Աշխատանքի նկարագիր
«Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ՍՊ Ընկերությունը աշխատանքի է հրավիրում բարձրագույն կրթությամբ անձանց Ընկերության ծխախոտի արտադրամասում հերթափոխի պետի թափուր հաստիքը համալրելու նպատակով:
Ներկայացվող պահանջները
- Բարձրագույն կրթություն
- Կազմակերպչական և կառավարման հմտություն
- Վերլուծելու ունակություն
- Սթրեսային իրավիճակներում աշխատելու կարողություն
- Ժամանակի ճիշտ կառավարման հմտություն:
Հիմնական պարտականությունները
- Կապ հաստատել այլ ստորաբաժանումների հետ՝ իր արտադրամասի աշխատանքները կազմակերպելու համար
- Կատարել աշխատանքի բաշխում և կորդինացնել աշխատողների աշխատանքը
- Վերահսկել հերթափոխի անձնակազմի կողմից կարգ ու կանոնի պահպանումը
- Հանդես գալ բարելավման առաջարկներով
- Ղեկավարի կարգադրությամբ կատարել աշխատանքի հետ կապված այլ պարտականություններ:
Նշումներ
- Երևանից Ընկերություն հասնում են րոպեում:
- Ընկերությունը երևանաբնակ աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան տրանսպորտով:
Հետաքրքրվող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը էլ․հասցեին, թեմա դաշտում պարտադիր նշելով պաշտոնի անվանումը - "Հերթափոխի պետ - TheJobs.am"