Միջոցառման կազմակերպչական աշխատանքների համար անհրաժեշտ են կամավորներ

«Հայ կամավորների բանկ» ԵՀԿ

 Данную вакансию посмотрели:  126

  • Волонтер
  • 2021-11-26
  • Yerevan

Նոյեմբերի -ին Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիան կանցկացնի Սպորտային պարերի աշխարհի առաջնությունը,  որին մասնակցելու են երկրի լավագույն մարզիկները: 

Միջոցառման  կազմակերպչական աշխատանքների համար անհրաժեշտ են կամավորներ: 


Գործառույթներ

  • ըստ ժամանակացույցի մրցույթի մասնակիցներին պատրաստել իրենց մրցելույթներին,
  • ետնաբեմում հետևել կարգուկանոնին, 
  • ցուցափեղկերին փակցնել հաջորդ փուլ անցած մասնակիցների անունները,
  • պատասխանել մրցույթի հետ կապված մասնակիցների հարցերին,
  • դիմավորել հյուրերին և ստուգել հրավիրատոմսերի առկայությունը, 
  • ուղղորդել հանդիսատեսին իրենց տեղերը, 
  • օգնել մրցավարներին և մարզիչներին ընթացիկ հարցերում: 


Պահանջներ

  • հայերեն շատ լավ իմացություն,
  • ռուսերենի կամ անգլերենի լավ իմացություն, 
  • կամավորական աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն, 
  • թիմում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն
  • պատասխանատու մոտեցում աշխատանքին: 


Ի՞նչ կտա կամավորական աշխատանքը կամավորին

  • միջազգային միջոցառում կազմակերպելու փորձ, 
  • աշխատանքները պատշաճ  կատարելու դեպքում կամավորին կտրամադրվի Հավաստագիր: 
  • Աշխատանքային գրաֆիկը՝ 1 օր. նոյեմբերի -ին՝ :::


Կամավորական աշխատանքի տևողությունը՝ 1 օր 


Դիմելու կարգը` կարող եք դիմել կայքով կամ ուղարկել Ձեր CV-ին էլեկտրոնային հասցեին՝ թեմա դաշտում նշելով «Armenian Open »:

Դիմելու վերջնաժամկետը՝  նոյեմբերի -ը՝ ժամը ::

Հարցազրույցը կլինի նոյեմբերի -ին՝ ժամը ::  

Другие работы