«TAVA LUNCH»-ը հրավիրում է փորձառու և պատասխանատու Խոհարար (Տաք և սառը ուտեստների)
Հիմնական պարտականություններ
- Տաք ուտեստների, աղցանների, նախուտեստների և սառը ուտեստների պատրաստում՝ համաձայն տեխնոլոգիական քարտերի և հաստատված բաղադրատոմսերի։
- Ապրանքների ընդունում և կշռում՝ համաձայն ուղեկցող փաստաթղթերի (որպես նյութական պատասխանատու անձ)։
- Սննդի որակի, համային և տեսողական համապատասխանության ապահովում։
- Սանիտարահիգիենիկ նորմերի և սննդի անվտանգության կանոնների խստիվ պահպանում։
- Հումքի նախապատրաստում, ճիշտ օգտագործման, պահպանման վերահսկողություն։
- Աշխատավայրի մաքրության, կարգուկանոնի և սարքավորումների անվտանգ շահագործման ապահովում։
- Աջակցություն նոր ուտեստների մշակմանը և մենյուի թարմացմանը։
Պահանջներ
- Համապատասխան աշխատանքային փորձ։
- Արագ և կազմակերպված աշխատելու ունակություն։
- Պատասխանատվության բարձր զգացում և կարգապահություն։
- Թիմում աշխատելու կարողություն։
- Սանիտարական գրքույկի առկայություն։
Մենք առաջարկում ենք
- Կայուն աշխատանքային գրաֆիկ։
- Անվճար սնունդ։
- Աշխատանք պրոֆեսիոնալ և բարյացակամ թիմում։
Դիմելու համար
Ուղարկեք Ձեր ռեզյումեն nanermanukyan888@gmail.com էլ. հասցեին, վերնագիր դաշտում նշելով «Խոհարար - TheJobs.am» կամ զանգահարեք՝ +374 98 007303։