Նկարագրություն
Դեկորա-Գրուպ ՍՊԸ ներկայացնում է Decora, Domus,
Duson, Bardi խանութների ցանցը, Խանութը աշխատում է ամեն օր։ Աշխատանքային
գրաֆիկը 6 օրյա աշխատանքային շաբաթ։
Պարտականություններ
- Օգնել
գնորդին ապրանքի ընտրության հարցում, խորհրդատվություն տալ խանութում
վաճառվող ապրանքների տեսականու, դրանց սպառողական հատկանիշների և
առանձնահատկությունների վերաբերյալ
- Ցուցադրել ապրանքագիտություն, ծրագրային, վաճառքի և հաճախորդների սպասարկման գերազանց իմացություն
- Հետևել ապրանքների պահանջվող քանակի առկայությանը,
- Մասնակցել ապրանքների վաճառքի խթանմանը՝ ներկայացնելով նաև գովազդվող ապրանքները, տեղեկացնելով գործող զեղչային համակարգերի մասին,
- Օգնել խանութի ղեկավարին կամ պահեստապետին ապրանքների ընդունման և ցուցադրման հարցում,
- Պատրաստել ապրանքները վաճառքի համար,
- Հետևել գնապիտակների առկայությանը, նրանց ճիշտ դասավորվածությանը,
- Մասնակցել ընկերության կողմից կազմակերպված ուսուցողական դասընթացներին և ատեստացիաներին,
- Պահպանել ընկերության չափանիշները և համապատասխանել ընկերության կողմից որդեգրված արժեքային համակարգը։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Մաթեմատիկական գիտելիքներ և հմտություններ /դպրոցական մակարդակի/
- Հայերենի և Ռուսերենի գերազանց իմացություն, Անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Համակարգչային գիտելիքներ Microsoft Office՝ Word, Excel:1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Աշխատանքային փորձը տվյալ կամ նման ոլորտներում կդիտվի որպես առավելություն
- Բարեվարքություն (integrity, ճշտապահություն, ազնվություն, ոչ կոնֆլիկտային բնավորություն
- Սովորելու ցանկություն
- Վերջնաժամկետներին հետևելու ունակություն
- Պատասխանատվության զգացում և որոշումներ կայացնելու ունակություն
- Թիմում աշխատելու ունակություն
Լրացուցիչ նշումներ
- Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց CV-ն էլ․ հասցեին
- CV-ն պետք է լինի Word կամ PDF ֆորմատով
- Միայն Unicod ֆոնտով հավաքված տեքստը կընդունվի։ Օրինակ Sylfaen
- Թեմա դաշտում նշեք հաստիքը, որի համար դիմում եք
- CV-ի ֆայլը անվանեք ձեր անուն և ազգանունով
- Ռեզյումեն անհրաժեշտ է ուղարկել Ձեր էլ հասցեից
- Կխնդրեինք չմոռանալ ուղեկցող նամակը (ոչ մոտիվացիոն)