Հրուշակագործ

46 просмотров Полный рабочий день 2026-06-13 Yerevan

202°F սրճարանների ցանցը փնտրում է փորձառու և պատասխանատու հրուշակագործի:

Հիմնական պարտականություններ`

  • Պատրաստել տորթեր, խմորեղեն, աղանդեր և այլ հրուշակեղեն
  • Աշխատել տեխնոլոգիական քարտերի և բաղադրատոմսերի համաձայն
  • Պատրաստել կրեմներ, միջուկներ, խմորներ
  • Հետևել արտադրանքի որակին և արտաքին տեսքին
  • Պահպանել սանիտարահիգիենիկ նորմերը և սննդի անվտանգության կանոնները
  • Վերահսկել հումքի ճիշտ օգտագործումը
  • Պահպանել սարքավորումների մաքրությունն ու անվտանգ շահագործումը
  • Մասնակցել նոր արտադրատեսակների մշակմանը
  • Ժամանակին կատարել արտադրական առաջադրանքները

Պահանջվող հմտություններ և որակավորումներ`

  • Հրուշակագործի աշխատանքային փորձ՝ ցանկալի
  • Հիմնական գիտելիքներ հրուշակեղենի տեխնոլոգիայի վերաբերյալ
  • Կոկիկություն և պատասխանատվություն
  • Արագ և կազմակերպված աշխատելու ունակություն
  • Թիմային աշխատանքի հմտություններ
  • Ստեղծագործ մտածողություն և գեղագիտական մոտեցում
  • Սննդի անվտանգության կանոնների իմացություն

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) hr@adamium.com էլեկտրոնային հասցեին` թեմա դաշտում նշելով թափուր հաստիքի անվանումը «Հրուշակագործ - TheJobs.am» կամ զանգահարել 060 434516


Другие работы