Աշխատանքը Զվարթնոց օդանավակայանում է, Երևանից գործում է անվճար տրանսպորտ:
Աշխատանքի նկարագրություն
<<Կեյտերինբուրգ Սերվիս>> ՍՊ ընկերությունը փնտրում է պատասխանատու և կարգապահ պահեստի համակարգողի:
Աշխատակիցը պատասխանատու կլինի ապրանքների փաթեթավորման, բեռնման/բեռնաթափման և պահեստային գործընթացների արդյունավետ կազմակերպման համար՝ համաձայն գործընկեր կազմակերպության պահանջների։ Պահանջվում է անգլերենի իմացություն և կարողություն՝ համակարգելու աշխատանքը թռիչքների գրաֆիկի հետ՝ ապահովելով ժամանակին մատակարարում և ճշգրիտ հաշվառում։
Հիմնական պարտականություններ
- Կատարել ապրանքների փաթեթավորում՝ ըստ տեխնիկական ստանդարտների։
- Կազմակերպել պահեստի աշխատանքը՝ ըստ թռիչքների գրաֆիկի, ապահովելով անհրաժեշտ ապրանքների պատրաստումը և ժամանակին առաքումը։
- Համակարգել բեռների անվտանգ բեռնաթափումը և բեռնումը՝ պահպանելով անվտանգության կանոնները։
- Ապահովել ապրանքների ճիշտ պահպանումը, դասավորությունը և շարժը՝ համաձայն ընթացակարգերի։
- Պահպանել մաքրությունը, կարգուկանոնը և անվտանգության պահանջները պահեստում։
- Կատարել աշխատանքային գործընթացների ամբողջական մուտքագրում, կառավարում և վերահսկում՝ օգտագործելով մասնագիտացված ծրագիր։
- Տեղեկացնել պատասխանատու անձանց ցանկացած վնասման, խախտման կամ արտակարգ իրավիճակի մասին։
Պահանջներ և հմտություններ
- Ցանկալի է՝ փորձ պահեստային, լոգիստիկ կամ սննդի մատակարարման ոլորտում։
- Ավիացիոն ոլորտում աշխատանքի փորձը դիտվում է որպես առավելություն։
- Անգլերենի լավ իմացություն՝ ինչպես խոսակցական, այնպես էլ գրավոր մակարդակով։
- Համակարգչային գիտելիքներ։
- Պատասխանատվության բարձր զգացում, կարգապահություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ։
- Ժամանակի արդյունավետ կառավարման և արագ արձագանքման ունակություն։
Ինքնակենսագրականը ուղարկել hrcaterinburgservice@gmail.com էլ փոստին, վերնագիրը նշելով «Պահեստի համակարգող - TheJobs.am», կամ զանգահարել +374 94 25 65 03 հեռախոսահամարին։