Կորպորատիվ իրավաբան

Wise Law Firm

 Данную вакансию посмотрели:  81

  • Полный рабочий день
  • 2025-02-20
  • Yerevan

«WISE» ընկերությունը փնտրում է Կորպորատիվ իրավաբան:

Աշխատանքային հիմնական պարտականությունները՝

  • Իրավաբանական խորհրդատվության տրամադրում (գործարքներ, կորպորատիվ հարցեր և այլն)․
  • Գործարքների իրավական աջակցություն և ուղեկցում․
  • Իրավաբանական աուդիտի (Due diligence) իրականացում.
  • Իրավաբանական բնույթի փաստաթղթերի կազմում․
  • Ներդրումային հարցերի կարգավորումը կդիտարկվի որպես առավելություն․
  • Օտարկերկրյա պետությունների իրավաբանական անձանց հետ պայմանագրերի կազմում, իսկ բանակցությունների վարումը կդիտվի որպես առավելություն․
  • Իրավաբանական աջակցության շրջանակներում հարկային և մաքսային հարցերով իրավաբանական խորհրդատվությունը, անհրաժեշտ փաստաթղթերի կազմումը կդիտվի որպես առավելություն․
  • Ներկայացուցչություն գործնական հանդիպումներում և բանակցություններում, պետական մարմիններում և մասնավոր կազմակերպություններում․
  • Հաճախորդների և վերջիններիս գործընկերների հետ ինքնուրույն աշխատանքի կազմակերպումը կդիտվի որպես առավելություն․
  • Հաճախորդի հասցեում իրավաբանական աշխատանքների կազմակերպում
  • Ընթացիկ իրավաբանական սպասարկում (իրավաբանական աութսորսինգ)։

Պահանջվող որակավորում՝

  • Բարձրագույն իրավաբանական կրթության բակալավրի կամ իրավաբանական մագիստրոսի աստիճան․
  • Իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանը և փաստաբանի արտոնագիր ունենալը կդիտարկվի որպես առավելություն։

Պահանջվող հմտություններ՝

  • Առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ կորպորատիվ ոլորտում․
  • Գործարքների, իրավաբանական անձանց տեսակները կարգավորող իրավական ակտերի իմացություն․
  • Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն, ռուսերենի և ֆրանսերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն․
  • Ինքնուրույն աշխատելու և որոշումներ կայացնելու հմտություններ․
  • Թիմային աշխատանքին ներգրավելու կարողություններ․
  • Գործնական հաղորդակցության և բանակցությունների վարման հմտություններ.
  • Ժամանակի կառավարման հմտություններ.
  • Աշխատասիրություն և պատասխանատվություն ստանձնելու ունակություն․
  • Աշխատանքային կարգապահության, արտաքին տեսքի պատշաճ ապահովում․
  • Արագ աշխատելու և վերլուծելու կարողություն։

Այլ նշումներ՝

  • Աշխատանքային օրեր` հնգօրյա աշխատանքային շաբաթ․
  • Աշխատանքը իրականացվում է գրասենյակում․
  • Աշխատավարձ՝ 300.000-400.000 դրամ։

Դիմելու համար ռեզյումեն ուղարկել [email protected] էլ փոստին՝ վերնագիր դաշտում նշելով "Կորպորատիվ իրավաբան - TheJobs.am"

Другие работы