«W Consulting» խորհրդատավական ընկերությունը փնտրում է Հաշվապահ:
Աշխատանքային հիմնական պարտականությունները
- Հաշվապահական հաշվառման վարում
- Հաշվետվությունների կազմում՝ համաձայն ՀՀ հարկային օրենսդրության
- Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում
- Բանկային գործառնությունների ձևակերպում
- Հարկային հաշիվների էլեկտրոնային դուրս գրում
- Աշխատավարձի հաշվարկային և վճարային փաստաթղթերի կազմում և վճարում
- Դեբիտորական, կրեդիտորական պարտքերի հաշվառում
- Եկամուտների, ծախսերի հաշվառում
- Ծրագրային բազաներում ընթացիկ այլ գործարքների վերաբերյալ համապատասխան գործառնությունների մուտքագրում
- Առհաշիվ գործարքներին առնչվող առաջնային փաստաթղթերի գրանցում
- Աշխատանքային պարտականություններից բխող այլ անհրաժեշտ գործառույթների կատարում:
Պահանջվող որակավորում
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում
- Համափատասխան մասնագիտական մեկ տարվա աշխատանքային փորձ
- Հաշվապահական հաշվառման ստանդարտների, ՀՀ հարկային օրենսդրության իմացություն
- ՀԾ հաշվապահական ծրագրի իմացություն
- MS Office փաթեթի, մասնավորապես Excel ծրագրի լավ իմացություն
- Ռուսերենի և անգլերենի իմացություն, իսկ ֆրանսերենի իմացությունը՝ կդիտվի որպես առավելություն․
Պահանջվող հմտությունները
- Ինքնուրույն աշխատելու և որոշումներ կայացնելու հմտություններ․
- Արագ կողմնորոշվելու, հաճախորդների հետ հաղորդակցվելու հմտություն
- Թիմային աշխատանքին ներգրավելու կարողություններ․
- Գործնական հաղորդակցության և բանակցությունների վարման հմտություններ.
- Ժամանակի կառավարման հմտություններ.
- Աշխատասիրություն և պատասխանատվություն ստանձնելու ունակություն․
- Աշխատանքային կարգապահության, արտաքին տեսքի պատշաճ ապահովում․
- Արագ աշխատելու և վերլուծելու կարողություն։
Ցանկացողները ռեզյումեն ուղարկեն էլ փոստին, վերնագիրը նշելով «Հաշվապահ»: