Սկսնակ և փորձառու վաճառքի մասնագետներին հրավիրում ենք մեր թիմ՝ հմտանալու և զարգանալու հեռանկարայոն ոլորտներում. շինանյութ, կենցաղային տեխնիկա, տան կահավորում և դեկոր: Սովորեցնում ենք և դրձնում ենք տեր գիտելիքների, որոնք արդի են և՛ շուկայում, և՛ ձեզ որպես անհատ, ձեր անձնական կյանքում և ձեր տունը հարմարավետ և հաճելի վայր դարձնելու համար:
Աշխատավայր՝
Երևան, Դավիթ Անհաղթ 8 (Զեյթուն)
Պարտականություններ
- Օգնել գնորդին ապրանքի ընտրության հարցում, խորհրդատվություն տալ խանութում վաճառվող ապրանքների տեսականու, դրանց սպառողական հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ,
- Յուրաքանչյուր հաճախորդի հարցումներին տալ օպտիմալ լուծումներ,
- Հետևել ապրանքների պահանջվող քանակի առկայությանը,
- Հետևել գնապիտակների առկայությանը, նրանց ճիշտ դասավորվածությանը,
- Մասնակցել ընկերության կողմից կազմակերպված ուսուցողական դասընթացներին և ատեստացիաների,
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթությունը կդիտվի որպես առավելություն,
- Հայերենի սահուն իմացություն, օտար լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Համակարգչային գիտելիքներ Microsoft Office՝ Word, Excel: 1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն (սովորեցնում ենք)
- Մաթեմատիկական տարրական գիտելիքներ, տրամաբանական մտացողություն,
- Սովորելու ունակություն և ձգտում,
- Աշխատանքային փորձը շինանյութի/կահույքի/տեխնիկայի վաճառքի ոլորտում կդիտվի որպես առավելություն,
- Պատասխանատվության զգացում,
- Թիմում աշխատելու ունակություն:
Աշխատանքի գրաֆիկ՝
Աշխատանքային գրաֆիկը՝ 6-օրյա:
Հետաքրքրված անձինք կարող են դիմել ուղարկելով ինքնակենսագրականը էլ.հասցեին, վերնագիր դաշտում նշելով «Վաճառքի մենեջեր - TheJobs.am»