Արփի Սոլար ՍՊԸ

Արփի Սոլար ՍՊԸ

  Инжиниринг

 Просмотры страницы компании:  1232
  Активные вакансии:   1      Выполненные вакансии:   8
Հիմնադրվելով 2012 թվականին Արփի Սոլար ընկերությունը գրանցել է բարձր ցուցանիշներ արևային համակարգերի նախագծման և տեղադրման գործում, նպաստել է Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտի զարգացմանը, արևային էներգիայի դյուրին, մատչելի և անխոչընդոտ դարձնելուն։ Բարեխիղճ և բարձրակարգ մասնագիտական ծառայություններ մատուցելը մեր ընկերության աշխատանքային համար մեկ սկզբունքն է, որը վստահ ենք հանդիսանում է Արփի Սոլարի ընկերության կայուն զարգացման գլխավոր հենքը։ Մեր փորձառու մասնագետներն իրենց աշխատանքում հիմնվում են որակի միջազգային ստանդարտների և ոլորտի լավագույն փորձի վրա՝ յուրաքանչյուր արևային համակարգի տեղադրում հարմարեցնելով մեր հաճախորդների իրական պահանջներին: Արփի Սոլար ընկերությունն օգտագործում է միայն բարձրորակ ապրանքներ և բաղադրիչներ, որոնք ձեռք են բերվում աշխարհի առաջատար արտադրողներից, ինչի արդյունքում մեր արևային համակարգերը ապահովում են առավելագույն քանակի էներգիա հնարավոր ամենաերկար ժամանակահատվածում: Տարիների ընթացքում մենք կառուցել ենք ամուր գործընկերային հարաբերություններ աշխարհի առաջատար և առավել նորարական ընկերութունների հետ: Մեզ հասանելի է շուկայում առկա լավագույն արտադրանքը և ցանկացած մեծության համակարգի համար կարող ենք առաջարկել ընտրության լայն շրջանակ՝ ապահովելով և՛ մրցողունակ գներ, և՛ բարձր որակ: