«Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակ ՍՊԸ-ն հիմնադրվել է 2008 թվականին և գործունեություն է ծավալում Հայաստանի Հանրապետությունում։ Տարիների ընթացքում գրանցելով բազում հաղթանակներ՝ գրասենյակը զբաղեցնում է իր ուրույն տեղը հայաստանյան գրասենյակների շարքում։ Հանդիսանալով փաստաբանների կողմից հիմնադրված գրասենյակ՝ այն հավատարիմ է մնում փաստաբանական գործունեության կոչմանը։
Ընկերությունը գործունեություն է ծավալում հիմնականում երեք ուղղություններով՝ դատավարություններ և իրավաբանական աջակցություն, ներառյալ՝ ստրատեգիական դատավարություններ, վերապատրաստումներ և դասընթացներ, ինչպես նաև հետազոտություններ և հրապարակումներ։
Գրասենյակն ունի մի շարք միջազգային ու հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև այլ փաստաբանական գրասենյակների հետ համագործակցության բազմամյա պատմություն և փորձ: Գրասենյակի փաստաբաններն իրականացնում են ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների պաշտպանություն և ներկայացնում են նրանց շահերը վարչական, քրեական և քաղաքացիական դատավարությունների շրջանակներում։
Գրասենյակը ներկայացուցչություն և իրավունքների պաշտպանություն է իրականացնում նաև ՀՀ Սահմանադրական դատարանում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։
Բացի ներկայացուցչությունից և իրավաբանական աջակցության տրամադրումից, գրասենյակը կատարում է նաև բազմապիսի հետազոտություններ և վերլուծություններ։
Մասնավորապես, իր գործունեության ընթացքում գրասենյակը հասցրել է խորը և համապարփակ հետազոտություններ իրականացնել վիրավորանքի և զրպարտության հետ կապված հարցերի շուրջ՝ հրապարակելով այս ոլորտում դատական պաշտպանության հետ կապված գործնական ուղեցույց։
Գրասենյակը նաև հետազոտություններ և վերլուծություններ է կատարել խոսքի ազատություն իրավունքի ոլորտում, որոնք, ի թիվս այլնի, վերաբերել են ատելության խոսքին։ Միաժամանակ, հետազոտություններ են կատարվել անձնական ազատության իրավունքի կոնտեքստում, մասնավորապես՝ կալանքի առնչությամբ, հետազոտություններ են կատարել երեխաների իրավունքների առնչությամբ։
Գրասենյակի աշխատակիցները իրականացնում են դասընթացներ, այդ թվում՝ առցանց, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Գրասենյակի տնօրենը, հանդիսանալով միջազգային իրավական փորձագետ, դասընթացներ է վարում Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում։Դասընթացներ են կազմակերպվում դատավորների, դատախազների, քննիչների և փաստաբանների համար։ Բացի այդ, դասընթացներ են իրականացվում հասարակական կազմակերպությունների համար։