«Պանո» ՍՊԸ-ն  հանդիսանում  է  հացաբուլկեղեն արտադրող ընկերություն,  որը հիմնադրվել է 2013 թվականին: Ընկերությունն իր նախնական գործունեությունն սկսել է փոքր աշխատակազմով, որը տեսականու ավելացման և արտադրանքի սպառման մեծացմանը զուգընթաց տարեցտարի ավելացել է:  Ներկայումս «Պանո» ընկերությունն արտադրում է հացի մինչև 200 տեսակ: Մեր արտադրանքը  մեծամասամբ  իրացվել և իրացվում է  բարձրակարգ ռեստորաններում, հյուրանոցներում, սրճարաններում, արագ սննդի կետերում և խանութներում: