Պրոֆպանել ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին, սակայն իր գործունեությունը սկսել է ծավալել արևային վահանակների արտադրության ոլորտում 2016 թվականից:
Մեր ընկեությունը հանդիսանում է Հայաստանում առաջին արևային վահանակներ արտադրող ընկերություն, որի արտադրական հզորությունը հասնում է տարեկան մոտ 60 մեգավատ: Solaron ապրանքանիշը հանդիսանում է գրանցված ապրանքային նշան Պրոֆպանել ընկերության արտադրանքի համար:
Պրոֆպանել ընկերությունը մատուցում է ծառայություններ ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ իրավաբանական անձանց, ինչպես նաև պարտաստ ենք համագործակցել այն ընկերությունների հետ, որոնք զբաղվում են արևային վահանակների տեղադրմամբ: Ավելին, Պրոֆպանել ընկերությունը մտադիր է Հայաստանում ստեղծել գործակալների ցանց՝ բաղկացած սկսնակ (start-up) ընկերություններից, որոնք մասնագիտացված են արևային վահանակների տեղադրման և միացման գործում: