Ecoform

Ecoform

  Производство

 Просмотры страницы компании:  1833
  Активные вакансии:   0      Выполненные вакансии:   1
«Էկոֆորմ» ՍՊԸ հիմնադրվել է 2016 թվականին և անցնելով շուկայի պայմաններից բխող ձևափոխումների միջով կարճ ժամանակահատվածում առևտրային կազմակերպությունից դարձել է հայկական շուկայում լայն ներկայացված առևտրաարտադրական դինամիկ զարգացող ընկերություն: Լինելով դիվերսիֆիկացված ընկերություն «Էկոֆորմ» ՍՊԸ մեծ ճանաչում ունի պլաստիկ տարաների արտադրության, կենցաղային քիմիայի արտադրության և շինանյութի ներմուծման և վաճառքի ոլորտում: Ընկերության գլխավոր նպատակն է զարգացնել հայրենական արտադրությունը, խթանել աշխատատեղերի ավելացմանը և սպառողին ներկայանալ մշտապես բարձրորակ արտադրանքով:

Պլաստիկի արտադրություն
Ընկերության հիմնական արտադրական ոլորտներից է պլաստմասե նախակաղապարների, տարաների, խցանների, բռնակների արտադրությունը: Արտադրվում է PET.HDPE, LDPE, PP, ABS, PS հումքերից:
Հաճախորդներին ամբողջական ծառայություններ մատուցելու նպատակով, բացի բուն արտադրական գործընթացը, մենք առաջարկում ենք դիզայնի և նախագծման աշխատանքներ: Նշված մոտեցման շնորհիվ հնարավոր է դառնում գտնել փոխշահավետ և օպտիմալ լուծումներ: Մեր հաճախորդներին աջակցելու և բիզնեսին խթանելու նպատակով ընկերությունը որոշում է կայացրել ներդրում կատարել մեր իսկ կողմից նախագծված և պատրաստված կաղապարնեի մեջ: Մենք կիսում ենք Ձեր հետ, Ձեր նախընտրած կաղապարի համար արված ծախսը, տալով հնարավորություն ունենալ նոր և տարբերվող տեսականի:
Ընկերության տեխնիկական հագեցվածության շնորհիվ, կարողանում ենք գոհացնել անգամ ամենախստապահանջ հաճախորդներին: Արտադրանքի իրացումը իրականացվում է արհեստավարժ թիմի միջոցով, որը մշտական կապի հանգույց է շուկայի և արտադրության միջև:

Կենցաղային քիմիայի արտադրություն
Ելնելով այն յուրահատկությունից, որ կենցաղային քիմիայի արտադրանքների հետ մարդիկ առնչվում են առօրյայում և շատ կարևոր է սպառողների վստահությունը, մեր ընկերության կողմից մշակվել, ներդրվել և գործարկվում է որակի հսկողության անհատական համակարգ: Կայուն որակ ապահովելու գրավականներից մեկը, բարձրորակ հումքի առկայությունն է, որը ապահովվում է ոլորտի առաջատարների հետ ունեցած համաձայնությունների շնորհիվ: Եվրոպական տեխնոլոգիաների և մեր բարձրակարգ մասնագետների աշխատանքի շնորհիվ, մեր ընկերության արտադրանքը շուկայում առաջատար է:
Արտադրանքի իրացումը կազմակերպվում է ընկերության վաճառքի թիմի միջոցով, որը օպերատիվ կերպով հավաքագրում, մշակում և ներկայացնում է շուկայի պահանջները: