Սլավմեդ բժշկական կենտրոնը բազմապրոֆիլ բուժհաստատություն է, որտեղ իրենց բարձրակարգ ծառայություններն են մատուցում ՀՀ հայտնի փորձառու մասնագետներ: Բժշկական կենտրոնը հիմնադրվել է և գործունեություն է ծավալում 2014 թվականի փետրվարի 20-ից։
Սլավմեդը հագեցված է աշխարհահռչակ Toshiba, Pentax, Stortz, Drager, Roche Diagnostics կազմակերպությունների վերջին մոդելի բժշկական տեխնիկայով: Հատկապես պետք է նշել ճառագայթային ծառայության մասին, որը հագեցած է տարածաշրջանում միակ Toshiba Medical Systems ընկերության 160 շերտանոց համակարգչային տամոգրաֆով, թվային ռենտգեն համալիրով, HOLOGIC մակնիշի 3D մամոգրաֆիկ սարք, ինչպես նաև 3 պրեմիում դասի ուլտրաձայնային Aplio 500 սարքով:
Հիվանդասենյակները կահավորված են թվով 80 ֆունցիոնալ մահճակալներով, հեռուստացույցերով, սռնարաններով և ունեն առանձին սանհանգույցներ: Այս ամենով հանդերձ գործող գները համապատասխանում են հանրապետությունում սահմանված միջին գների չափին։
Ներկայումս “Սլավմեդ բժշկական կենտրոնում” գործում են մի շարք բաժիններ՝ 8 վիրահատարան, ծննդատուն և հետևյալ բաժանմունքները՝ գինեկոկոգիա, էնդոսկոպիկ և ընդհանուր վիրաբուժություն, պլաստիկ և միկրովիրաբուժություն, օրթոպեդիա և վնասվածքաբանություն, ուռոլոգիա, անոթային, քիթ-կոկորդ, դիմածնոտային վիրաբուժություն, ակնաբուժական, լաբարատոր և ախտորոշիչ ծառայություններ՝ ներառյալ կոմպյուտերային տոմոգրաֆիա, մամոգրաֆիա, սոնոգրաֆիա և ռենտգեն: