Իմեքս Գրուպ

Իմեքս Գրուպ

  Другое

 Просмотры страницы компании:  2024
  Активные вакансии:   0      Выполненные вакансии:   5
Իմէքս Գրուպը հիմնադրվել 1997 թ.: Այժմ հանդիսանում է հայկական շուկայում խոշորագույն կազմակերպություններից մեկը, որը զբաղվում ինչպես ներկրմամբ, այնպես էլ արտահնմամբ: Ընկերությունն իր գործունեությունը սկսել է Կերամիկա խանութ-սրահով, որը երկար ճանապարհի սկիզբն էր: Կերամիկա խանութ-սրահին հաջորդեց Իդեալ Համակարգը խանութ-սրահների ցանցը, որի նպատակն էր հասարակության առավել լայն հատված որպես հաճախորդ ներգրավելը: Ներկայումս Իդեալ Համակարգը ունի ավելի քանի 27 խանութ-սրահներ, որոնցից 13-ը գործում է ՀՀ մարզերում: 2001 թվականին Իմէքս Գրուպը ընկերության շրջանակներում հիմնադրվեց «Մառանիկ» ընկերությունը՝ առաջին անգամ հայրենական շուկայում հանդես գալով նոր որակի փաթեթավորված ձավարեղենով։ Որոշ ժամանակ անց՝ 2006 թ-ին, Իմէքս Գրուպ ընկերությունը մուտք գործեց նաև հագուստի ներմուծման և վաճառքի ոլորտ՝ ներկայանալով նորաձևության մեջ ամենավերջին խոսքով։ 2007 թվականը Իմէքս Գրուպի համար նշանավորվեց հայ-իտալական Լիտոկոլ ընկերության հետ համագործակցությամբ: