ProMotion LLC

ProMotion LLC

  Другое

 Просмотры страницы компании:  1010
  Активные вакансии:   0      Выполненные вакансии:   0
PROMOTION-ը համալիր ծառայություններ է մատուցում գնման գործընթացներում թե' պատվիրատուների և թե' մասնակիցների համար: Յուրքանչյուր քայլ կատարվում է բարձր որակով, մեծ պատասխանատվությամբ և միտված է խնայել գործընկերների ռեսուրսներն ու ապահովել առավելագույն Էֆեկտիվություն:

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ - Էլեկտրոնային գնումների (Armeps, PPCM և eauction) համակարգերի հետ աշխատելու խորհրդատվություն (պատասխանել էլեկտրոնային նամակներին և հեռախոսազանգերին, վերլուծել միջադեպերը և դիտանցել միջադեպերի լուծումները), Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության տրամադրում կազմակերպության գործունեության ոլորտի վերաբերյալ հայտարարված գնման ընթացակարգերի մասին, մասնակցության հայտերի պատրաստում և ներկայացում, որակավորման չափանիշները հիմնավորող փասթաթղթերի ներկայացման խորհրդատվություն, գնման ընթացակարգին վերաբերվող այլ ծառայություններ:

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ - Էլեկտրոնային գնումների (Armeps, PPCM և eauction) համակարգերի հետ աշխատելու խորհրդատվություն (պատասխանել էլեկտրոնային նամակներին և հեռախոսազանգերին, վերլուծել միջադեպերը, կատարել գրառումներ/թարմացումներ հատուկ մշակված գործիքների միջոցով և դիտանցել միջադեպերի լուծումները), Էլեկտրոնային գնումների (Armeps, PPCM և eauction) համակարգերի հետ աշխատանքների իրականացում, այդ թվում գնման պլանի հրապարակում, գնման ընթացակարգի հայտարարում, բացում և գնահատում, գնման պայմանագրերի կազմում, հաշվետվություների պատրաստում և գնաման ընթացակարգին վերաբերվող այլ ծառայություններ:
Յուրքանչյուր քայլ կատարվում է բարձր որակով և մեծ պատասխանատվությամբ:

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ՝

Գործունեության ոլորտին համապատասխանող գնման ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում՝ հայտարարությունների, հրավերների տրամադրում էլ. փոստի միջոցով, գնման առարկաների նախահաշվային գների տրամադրում, գնումների մասնագետների վերապատրաստում (նաև գործնական Armeps, PPCM, eauction), կազմակերպվող գնման ընթացակարգի վերահսկում, փաստաթղթերի կարգավորում, գրանցում էլեկտրոնային գնումների համակարգերում և անհրաժեշտ կարգաբերումների իրականացում: