Փաստաբան

Wise Law Firm

 This job post has been viewed:  856

  • Full time
  • 2024-03-25
  • Yerevan

Աշխատանքային հիմնական պարտականությունները

• Իրավաբանական խորհրդատվության տրամադրում․

• Իրավաբանական բնույթի փաստաթղթերի կազմում․

• Ներկայացուցչություն գործնական հանդիպումներում և բանակցություններում, պետական մարմիններում և մասնավոր կազմակերպություններում․

• Հաճախորդների և վերջիններիս գործընկերների հետ ինքնուրույն աշխատանքի կազմակերպում․

• Հաճախորդի հասցեում իրավաբանական աշխատանքների կազմակերպում․

• Կազմել հայցադիմումներ, պատասխաններ, բողոքներ և այլ դատավարական փաստաթղթեր․

• Իրականացնել Հայաստանում դատական ներկայացուցչություն․

• Կատարել իրավական ակտերի վերլուծություն, եզրակացությունների կազմում․

• Գործի հավանական արդյունքի վերաբերյալ եզրակացության տրամադրում.

• Ապացույցների հավաքագրման աշխատանքներ․

• Կազմակերպել հարցումներ, ստանալ պատասխաններ, ներկայանալ պետական մարմիններ իրավական խնդիրները լուծելու նպատակով․

Պահանջվող որակավորում

• Բարձրագույն իրավաբանական կրթության բակալավրի կամ իրավաբանական մագիստրոսի աստիճան․

• Փաստաբանական գործունեության արտոնագիրը պարտադիր է․

• Իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Պահանջվող հմտություններ

• Առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ․

• Գործարքների, իրավաբանական անձանց տեսակները կարգավորող իրավական ակտերի, հարկային և մաքսային օրենսդրության, ներդրումային ոլորտների իմացություն․

• Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն, անգլերենի և ֆրանսերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն․

• Ինքնուրույն աշխատելու և որոշումներ կայացնելու հմտություններ․

• Թիմային աշխատանքին ներգրավելու կարողություններ․

• Գործնական հաղորդակցության և բանակցությունների վարման հմտություններ.

• Ժամանակի կառավարման հմտություններ.

• Աշխատասիրություն և պատասխանատվություն ստանձնելու ունակություն․

• Աշխատանքային կարգապահության, արտաքին տեսքի պատշաճ ապահովում․

• Արագ աշխատելու և վերլուծելու կարողություն։

Այլ նշումներ

• Աշխատանքային օրեր` հնգօրյա աշխատանքային շաբաթ․

• Աշխատանքը իրականացվում է գրասենյակում․

• Աշխատավարձ՝ դրամ։

Դիմելու համար ռեզյումեն ուղարկել  էլ փոստին՝ վերնագիր դաշտում նշելով "Փաստաբան - TheJobs.am":


WISE փաստաբանական գրասենյակը հիմնադրվել է թվականին և համարվում է կորպորատիվ սպասարկում իրականացնող լավագույն գրասենյակներից մեկը Հայաստանում։ Գրասենյակը հայաստանյան և արտասահմանյան տասնյակ խոշոր ընկերությունների ծառայություններ է մատուցում IT, բանկային, հյուրանոցային, արտադրական, կառուցապատման և այլ ոլորտներում, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին և օտարկերյա պետությունների ներկայացուցչություններին։ Գրասենյակը հանդիսանում է միջազգային Hérès իրավաբանական գրասենյակի գործընկերը Հայաստանում, ինչի արդյունքում WISE ծառայությունները հասանելի են աշխարհի 3 մայրցամաքներում։

Other jobs