<<Գրանդ Մաստեր>> ընկերությունն աշխատանքի է հրավիրում բարձրագույն կրթությամբ անձանց՝ կառավարման միջազգային ստանդարտների համակարգման գծով մասնագետի թափուր հաստիքը համալրելու համար
ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
- Բարձրագույն կրթություն
- MS Word, Excel, Internet, էլ. փոստ
- Անգլերենի, ռուսերենի և հայերենի իմացություն
- Ուշադրություն մանրամասների հանդեպ
- Պատասխանատվության զգացում գործի հանդեպ
- Սովորելու և բարդ խնդիրներ լուծելու բարձր պատրաստակամություն
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Աշխատանք ընկերության ստորաբաժանումների հետ և ընկերությունում գործող կառավարման ստանդարտների /ISO և այլն/ պահանջների կատարման համակարգում և վերահսկողություն
- Ընկերությունում գործող կառավարման ստանդարտներով պահանջվող փաստաթղթաշրջանառության կազմում, համակարգում և վերահսկողություն
- Ընկերությունում գործող կառավարման ստանդարտների պահանջների կատարման ներքին աուդիտների իրականացում, հաշվետվությունների կազմում
- Ընկերության նախապատրաստում կառավարման ստանդարտների կազմում
- Ընկերության նախապատրաստում կառավարման ստանդարտների գծով արտաքին աուդիտի
- Ընկերության կառավարման համակարգում բարելավումների նախաձեռնում
ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Կառավարման միջազգային ստանդարտների հետ աշխատելու փորձը պարտադիր չէ /սակայն այդպիսի փորձի առկայությունը կդիտվի որպես առավելություն/: Աշխատակիցն ընկերությունում կստանա բոլոր անհրաժեշտ վերապատրաստումները:
- Աշխատանքը վեցօրյա գրաֆիկով է: Աշխատանքն ուսման հետ անհամատեղելի է:
- Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան անվճար տրանսպորտով: Ավտոբուսը Երևանից Մասիս հասնում է րոպեում:
Բոլոր հետաքրքրված անձինք ինքնակենսագրականները ուղարկեն էլ փոստին՝ վերնագիրը նշելով "Կառավարման միջազգային ստանդարտների համակարգման գծով մասնագետ - TheJobs.am"