Ներմուծման մասնագետ

Գրանդ Մաստեր

 This job post has been viewed:  4595

  • Full time
  • 2024-11-30
  • Masis

Արտաքին կապերի և լոգիստիկայի մասնագետը պատասխանատու է լինելու միջազգային մատակարարներից ապրանքների գնման և ներմուծման գործընթացների կազամկերպման համար: Մասնագետը հաղորդակցվելու է մատակարարների հետ՝ ապահովելով ժամանակին առաքումը և օպտիմալ ներմուծման գործընթացները։

ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

  • Ներմուծման, արտաքին կապերի և լոգիստիկայի ոլորտում առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձը պարտադիր է
  • Բարձրագույն կրթություն
  • Միջազգային առևտրի կանոնների, մաքսազերծման գործընթացի վերաբերյալ գիտելիքների առկայություն / INCOTERMS /
  • Համակարգչային գիտելիքներ MS Office-Word, Excel, Outlook
  • Հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց ունակություն
  • Գործարար հաղորդակցման և բանակցության վարման հմտություններ
  • Վերլուծական մտածողություն, որոշումներ կայացնելու ունակություն
  • Ժամանակի կառավարման հմտություններ
  • Բարեվարքություն

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Մատակարարվող ապրանքների գների, ժամկետների, պայմանագրի այլ կետերի շուրջ բանակցային գործընթացների իրականացում և վերահսկում
  • Գործող մատակարարների հետ ընթացիկ նամակագրության վարում
  • Նոր ապրանքատեսակների համար հարցումների կազմում և պատվերների ձևակերպում
  • Լավագույն գնային և ապրանքային առաջարկներ ներկայացնող ընկերությունների համեմատական վերլուծության կազմում
  • Բեռնափոխադրող ընկերությունների մրցակցային առաջարկների ուսումնասիրություն, բեռնափոխադրման գործընթացի կազմակերպում
  • Ճանապարհատրանսպորտային փաստաթղթերի պատրաստում
  • Ներմուծման ողջ գործընթացի կազմակերպում և վերահսկում
  • Մաքսազերծման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի կազմում
  • Անհրաժեշտ հաշվետվությունների կազմում և ներկայացում
  • Պահանջվող ապրանքատեսականու գծով Ընկերության որակական և գնային չափանիշների համաձայն արտաքին շուկայի ուսումնասիրում
  • Նոր գործընկերների ներգրավում և գործարար բանակցությունների վարում

ՊԱՅՄԱՆՆԵՐ

Աշխատանքը վեցօրյա գրաֆիկով է:

Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան անվճար տրանսպորտով: Ավտոբուսը Երևանից Մասիս հասնում է 15-20 րոպեում:

ԴԻՄԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑ

Տվյալ հաստիքին դիմելու համար Ձեր անձնական տվյալները կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին, վերնագիր դաշտում նշելով "Ներմուծման մասնագետ - TheJobs.am":

Other jobs