Հաշվապահ

Գրանդ Մաստեր

 This job post has been viewed:  4095

  • Full time
  • 2024-05-20
  • Masis

Եթե ակտիվ ես, շփվող, ունես հետաքրքիր և կրեատիվ գաղափարներ, <<ԳՐԱՆԴ ՄԱՍՏԵՐ>> Ընկերության ՀԱՇՎԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ  ունի քեզ համար հետաքրքիր աշխատանքի հնարավորություն: Միանալով մեր թիմին՝ կարող ես ձեռք բերել նոր գիտելիքներ, կիսվել քո հմտություններով և բացահայտել նոր հնարավորություններ մեր թիմի հետ:

Աշխատանքային գրաֆիկը՝  վեցօրյա, շաբաթ օրը՝ հերթապահության գրաֆիկ:

Ձեր պարտականությունները

  • Պահեստների նյութական արժեքների մուտքի և ելքի հաշվառում ու փաստաթղթավորում
  • Բանկային գործառնությունների իրականացում ինտերնետ բանկ համակարգերով
  • Արտադրական գործընթացների հետ կապված փաստաթղթերի և հաշվետվությունների կազմում
  • Հարկային հաշիվների դուրսգրում և հաշվառում

Մեր պահահանջները

  • Բարձրագույն կրթություն
  • Աշխատանքային փորձ
  • MS Office փաթեթի  և 1C 8.3 ծրագրերի իմացություն
  • Հաղորդակցման գերազանց ունակություններ
  • Ուշադրություն մանրամասների հանդեպ
  • Պատասխանատվության զգացում գործի հանդեպ
  • Վերլուծական մտածելակերպ, որոշումներ կայացնելու ունակություն
  • Ժամանակի կառավարման հմտություններ

Ինչ կարող եք ունենալ մեր Ընկերության աշխատակիցը դառնալով՝

  • Կարիերայի աճի և աշխատանքային առաջխաղացման հիանալի հնարավորություն <<Գրանդ Հոլդինգ>>-ի կազմի մեջ մտնող կազմակերպություններում
  • Կայուն և երկարաժամկետ աշխատանք
  • Հնարավորություն աշխատելու այնպիսի միջավայրում, որտեղ թիմի անդամները պատրաստ են Ձեզ օգնել և ուղղորդել 
  • Անվճար կայանատեղի
  • <<Գրանդ Սպորտ>> միջազգային չափանիշներին համապատասխան մարզաառողջարարական համալիրում սպորտային փաթեթների զեղչեր ունենալու հնարավորություն /ներառյալ ընտանիքի անդամներին/
  • Դասընթացների, ուսման/մասնագիտական հավաստագրերի ստացման հետ կապված ծախսերի փոխհատուցում
  • Երևանից դուրս անցկացվող աշխատանքային հանդիպումների դեպքում ապահովում ենք տրանսպորտով
  • Ամենամսյա պարգևատրման համակարգ
  • Միանվագ գումարի տրամադրում ծննդյան և ամանորյա տոների կապակցությամբ
  • Վճարովի ամուսնական արձակուրդ
  • Դրամական օգնություն ամուսնության և երեխաների ծննդյան կապակցությամբ:

Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան անվճար տրանսպորտով: Ավտոբուսը Երևանից Մասիս հասնում է 15-20 րոպեում:

Բոլոր հետաքրքրված անձինք ինքնակենսագրականները ուղարկեն [email protected] էլ փոստին՝ վերնագիրը նշելով "Հաշվապահ- TheJobs.am"

Other jobs