«Կոլաստիկ» ՍՊԸ-ն հայտարարում է հաշվետարի թափուր հաստիք և հրավիրում է համագործակցության պատասխանատու և կազմակերպված թեկնածուների։
Պարտականություններ՝
- Հաշիվների դուրսգրում
- Բանկային փոխանցումների իրականացում
- Ապրանքների մուտքագրում և դուրսգրում
- Հաշվապահի կողմից տրված այլ առաջադրանքների կատարում
- ՀԾ ծրագրի վարում
Պահանջներ՝
- Բարձրագույն կրթություն ( ցանկալի է՝ տնտեսագիտություն կամ հաշվապահություն)
- ՀԾ (հաշվապահական ծրագրի) և «e-invoicing» համակարգի իմացություն
- MS Excel ծրագրի լավ իմացություն
- Գերազանց հաղորդակցման հմտություններ
- Միաժամանակ մի քանի գործընթացներ, ծրագրեր և վերջնաժամկետներ արդյունավետ կառավարելու ունակություն
- Թիմային աշխատանքի ընթացքում արդյունավետ համագործակցելու և ընդհանուր նպատակներին հասնելու կարողություն
- 1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն
Աշխատանքային պայմաններ՝
- Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթի-շաբաթ
- Սկզբնական աշխատավարձ՝ 180,000 ՀՀ դրամ
- Կայուն աշխատանք և բարենպաստ աշխատանքային միջավայր
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը colasticc@gmail.com էլ փոստին, վերնագիրը նշելով «Հաշվետար - TheJobs.am»