«Skill Talk Academy»-ն ընդլայնում է իր թիմը և փնտրում մոտիվացված և պատասխանատու գերմաներենի դասախոս, ով պատրաստ է դասավանդել օնլայն և օգնել ուսանողներին հասնել բարձր արդյունքների։
Պարտականություններ
- Անցկացնել օնլայն դասեր տարբեր տարիքային խմբերի համար
- Կազմել անհատականացված ուսումնական պլաններ
- Հետևել ուսանողների առաջընթացին
- Ստեղծել մոտիվացնող և դրական ուսումնական միջավայր
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն լեզվաբանության, մանկավարժության կամ հարակից բնագավառներում
- Գերմաներենի գերազանց իմացություն
- Դասավանդման փորձ
- Հստակ և գրագետ խոսք
- Պատասխանատվություն և պրոֆեսիոնալ մոտեցում
- Օնլայն ուսուցման գործիքների իմացություն
Մենք առաջարկում ենք
- Հեռավար աշխատանք աշխարհի ցանկացած կետից
- Ճկուն գրաֆիկ
- Մրցունակ վճարում
- Զարգանալու և երկարաժամկետ համագործակցության հնարավորություն
Եթե ցանկանում եք ձեր գիտելիքը փոխանցել և դառնալ հաջողության ճանապարհի մաս՝ սպասում ենք ձեր դիմումին։
Ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը՝ skilltalkacademyhr@gmail.com, առարկա դաշտվում նշելով «Գերմաներենի օնլայն դասախոս (Remote) - TheJobs.am»