WoodWide ընկերությունը փնտրում է կազմակերպված, պատասխանատու և ակտիվ ադմինիստրատիվ օգնական, ով կմիանա մեր թիմին և կաջակցի առօրյա կազմակերպչական ու ադմինիստրատիվ գործընթացներին։
Պարտականություններ
- Աշխատանք տպարանների հետ (տպագրական նյութերի պատվիրում, համաձայնեցում)
- Կատալոգների թարմացում
- Լուսանկարահանումների կազմակերպում (ֆոտոգրաֆի, ժամանակացույցի, նյութերի համակարգում)
- Աշխատակիցների աշխատանքային գրաֆիկի կազմում և թարմացում
- Օժանդակ ադմինիստրատիվ և կազմակերպչական այլ գործառույթներ
Պահանջներ
- Բարձր կազմակերպվածություն և պատասխանատվության զգացում
- Լավ հաղորդակցման հմտություններ
- Համակարգչային գրագիտություն (Word, Excel, էլ․ փոստ)
- Թիմում աշխատելու կարողություն
- Նախընտրելի է նմանատիպ աշխատանքային փորձը
Մենք առաջարկում ենք
- Կայուն աշխատանք զարգացող միջավայրում
- Մասնագիտական աճի հնարավորություն
- Մրցունակ աշխատավարձ (համաձայնեցվում է հարցազրույցի ընթացքում)
Դիմելու համար ուղարկել ինքնակենսագրական (CV) նշված էլ․ հասցեին info@wood-wide.com կամ կապ հաստատել 093651771 հեռախոսահամարով։