Բետոնի նմուշառող

38 views Full time 2026-01-15 Yerevan

Շինարարական լաբորատորիան փնտրում է պատասխանատու աշխատակիցներ, ովքեր մեքենայով պետք է շրջեն տարբեր շինհրապարակներում և կատարեն բետոնի նմուշառում (աշխատանքը արագ է սովորեցվում)։

Պարտականությունները

  • Մեքենայով օրվա ընթացքում այցելել տարբեր շինօբյեկտներ
  • Կատարել բետոնի նմուշառում ըստ մեթոդիկայի և ըստ առաջադրանքի
  • Լրացնել պարզ ձևաթղթեր (նմուշառման ակտեր, պիտակներ)
  • Նմուշները կաղապարներով տեղափոխել լաբորատորիա
  • Կաղապարները քանդել, յուղել, նմուշները համարակալել

Պահանջները

  • Բ վարորդական իրավունք (մեխանիկա)
  • Քաղաքում կողմնորոշվելու ունակություն
  • Պատասխանատվություն, ճշտապահություն
  • Ֆիզիկական աշխատանք կատարելու ունակություն

Աշխատանքային գրաֆիկը

Երկ․-շաբաթ – 9։00 – 18։00 (արտաժամը վճարվում է)

CV-ներն ուղարկել yamukyan@gmail.com հասցեին վերնագիր դաշտում նշելով "Բետոնի նմուշառող - TheJobs.am" կամ զանգահարել 077 608 729 համարով



Other jobs