Գործընկեր կազմակերպությունը փնտրում է հաշվապահ, ով պատասխանատու կլինի հաշվապահական գործընթացների սահուն և ճշգրիտ իրականացման համար։
Պարտականություններ
- Հաշվապահական հաշվառման տվյալների ամփոփում և հաշվապահական բազայում ամբողջական և ճշգրիտ տեղեկատվության ապահովում,
- Հարկային հաշվետվությունների ճշգրիտ պատրաստում և ժամանակին ներկայացում, վերջնաժամկետների պահպանում,
- Դեբիտորական-կրեդիտորական պարտքերի վերաբերյալ հավետվությունների պատրաստում և ժամանակին վճարումների կատարման ապահովում,
- Վիճակագրական և պետական մարմիններին տրամադրվող այլ հաշվետվությունների պատրաստում և հանձնում,
- Հիմնական միջոցների, ապրանքանյութական արժեքների և դրամական միջոցների հաշվառման ապահովում, դրանց շարժի հետ կապված գործառնությունների ժամանակին արտացոլումը հաշվապահական հաշվառման հաշիվներում,
- Բանկային փոխանցումների ժամանակին և ճշգրիտ իրականացում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (տնտեսագիտության, ֆինանսական կամ հաշվապահական ոլորտում),
- Հարկային օրենսդրության իմացություն,
- ՀԾ հաշվապահություն , Е-Invoicing և iiko ծրագրերի գերազանց իմացություն,
- Ժամանակի ճիշտ կառավարման, հաղորդակցման, թիմում աշխատելու ունակություններ,
- ՀՈՌԵԿԱ ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ` երկուշաբթի-ուրբաթ, ժամը 9:00 -18:00
Ինքնակենսագրականները ուղարկել info@thejobs.am էլ փոստին, վերնագիրը նշելով «Հաշվապահ»