Տնօրենի օգնական-գործավարուհի

ST Service

 This job post has been viewed:  1387

  • Full time
  • 2024-04-15
  • Yerevan

"Էս Թի Սերվիս՛՛ ՍՊԸ աշխատանքի է հրավիրում արագ կողմնորոշվող և կազմակերպված աշխատակցի՝ տնօրենի օգնականի-գործավարուհու թափուր հաստիքը համալրելու համար:

Աշխատանքային պարտականություններ

• Պլանավորել և կազմակերպել տնօրենի օրակարգը, գործնական հանդիպումները,

• Վարել ընկերության մուտքային և ելքային փաստաթղթերի գրանցամատյանը,

• Կազմել պայմանագրեր և լիազորագրեր, ծանուցել, իրականացնել վերջիններիս կատարման վերահսկողությունը, կատարել տնօրենի կողմից ներկայացված այլ հանձնարարականներ,

• Վարել ընկերության նամակագրությունը,

• Պատասխանել հեռախոսազանգերին և ուղղորդել համապատասխան բաժին,

• Ապահովել տնօրենի ընդունարանի պատշաճ սպասարկումը,

• Իրականացնել պարտականություններից բխող այլ գործառույթներ:

Անհրաժեշտ հմտություններ

• Բարձրագույն կրթություն,

• Աշխատանքային փորձը ցանկալի է,

• Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն,

• Microsoft Office (Outlook, Word, Excel) ծրագրերի իմացություն,

• Բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ,

• Միջանձնային հարաբերություններ կառուցելու ունակություն,

• Առաջնահերթ առաջադրանքները երկրորդականից տարբերելու և սահմանված վերջնաժամկետները պահպանելու հմտություններ,

• Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն,

• Պատասխանատվության բարձր զգացում:

Լրացուցիչ տեղեկություն

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները հասցեով: Խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել «Տնօրենի օգնական - TheJobs.am»:

Other jobs