Օֆիս-մենեջեր

Ֆին Լիդեր ՍՊԸ

 This job post has been viewed:  1031

  • Full time
  • 2024-04-30
  • Yerevan

«ՖԻՆ ԼԻԴԵՐ» ՍՊԸ փնտրում է օֆիս-մենեջեր
Օֆիս մենեջերը պատասխանատու է ընկերության ադմինիստրացիոն, տեղեկատվական և կազմակերպչական գործառույթների համար:
Օֆիս մենեջերի հիմնական պարտականություններն են՝
• Պատասխանել հեռախոսազանգերին և հաղորդագրություններին, տրամադրել նախնական տեղեկատվություն կազմակերպության և ծառայության մասին
• Իրականացնել օֆիսային աշխատանքների կազմակերպումը և վերահսկողությունը
• Ցուցաբերել հյուրընկալություն հյուրերին
• Ապահովել գրասենյակը անհրաժեշտ տնտեսական և գրենական պիտույքներով
• Կատարել ընթացիկ այլ աշխատանքներ, անհրաժեշտության դեպքում պատրաստել պրեզենտացիաներ
Անհրաժեշտ գիտելիքներ
• Աշխատանքային փորձը պարտադիր
• Հայերենով գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ (ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն)
• MS Office- ի պարտադիր իմացություն
• Taxservice.am , ՀԾ–ի իմացությունը կդիտվի առավելություն
Հմտություններ և ունակություններ
• Պարտաճանաչություն
• Հաղորդակցման և բանակցելու զարգացած հմտություններ
• Մանրուքների հանդեպ ուշադիր լինելու ունակություն
• Արագ կողմնորոշվելու կարողություն
• Թիմային աշխատանքի իրականացման ունակություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝ 5-օրյա
Հանգստյան օր՝ շաբաթ, կիրակի
Աշխատանքային ժամեր՝ 10:00-18:00
Աշխատավարձ՝ կախված է հմտություններից և ստանձնած պարտականություններից
Ցանկացողները ռեզյումեն կարող են ուղարկել [email protected] էլ փոստին, երնագիր դաշտում նշելով «Օֆիս մենեջեր - TheJobs.am»:

Other jobs