Գնումների մասնագետ (տեղական և միջազգային)

Մ-Գրուպ ՍՊԸ

 This job post has been viewed:  462

  • Full time
  • 2024-01-26
  • Yerevan

Պարտականություններ

• Տեղական և միջազգային մասնագիտացված կայքերի, առևտրային հարթակների այդ թվում `պետական և առևտրային բաց մրցույթների, էլեկտրոնային աճուրդների մոնիտորինգի իրականացում

• Մրցույթների տնտեսական իրագործելիության գնահատում, տեղեկատվության պատրաստում և նյութերի, հայտերի կազմում, բանակցությունների վարում և նամակագրության իրականացում մրցույթի կազմակերպչի հետ

•Մրցութային փաստաթղթերի ամբողջական փաթեթի օպերատիվ կազմում և պատշաճ ներկայացում

• Համագործակցություն համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ, առաջարկվող հայտերի տեխնիկական մասի առանձնահատկությունների և գնագոյացման մասով

• Գործող օրենսդրության վերլուծություն

• Միաժամանակ մի քանի նախագծերի իրականացման հմտություն

•․Պահանջվող անհրաժեշտ տեղեկությունների տրամադրում ժամանակին՝ պայմանների, երաշխիքների, վկայագրերի վերաբերյալ

• Պայմանագրերի կնքում

• Անհրաժեշտության դեպքում, ընկերության անունից աճուրդների մասնակցություն

•Սահմանված հաշվետվության վարում

Պահանջներ

• Աշխատանքային փորձը տվյալ ոլորտում պարտադիր է(էներգետիկայի և շինարարության ոլորտի աշխատանքային փորձը ցանկալի է)

• Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը պարտադիր է

• MS Word, Excel ծրագրերի իմացություն

• Համացանցից ճկուն օգտվելու կարողություն

• Ճշտապահություն և պատասխանատվության բարձր զգացում

• Ժամանակի արդյունավետ կառավարում

• Հաղորդակցման գերազանց հմտություններ

• Մանրուքների նկատմամբ ուշադրություն

• Պարտադիր՝ CV-ին ուղարկել լուսանկարով

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր։ Երկուշաբթի - ուրբաթ ՝ ․․

Տվյալ հաստիքին դիմելու համար Ձեր անձնական տվյալները կարող եք ուղարկել էլեկտրոնային հասցեին, վերնագիր դաշտում նշելով "Գնումների մասնագետ(տեղական և միջազգային) - TheJobs.am"


Other jobs