Կորպորատիվ Վաճառքի մասնագետ

ԷկոՎիլ Արևային Տեխնոլոգիաներ

 This job post has been viewed:  456

  • Full time
  • 2021-09-24
  • Yerevan

«ԷկոՎիլ արևային տեխնոլոգիաներ» ընկերությունը փնտրում է փորձառու կորպորատիվ վաճառքի մասնագետի, ով մեր ընկերությունում հնարավորություն կունենա ՝

-Զարգացնելու, բարելավվելու իր գիտելիքները և հմտությունները,
-Ձգտելու և հասնելու բարձր եկամուտի,
-Աշխատելու պրոֆեսիոնալ և դրական թիմի հետ,
-Մասնակցելու վերապատրաստումների, թրեյնինգների,
-Աշխատելու արդիական և զարգացող ոլորտում:

Աշխատանքային պարտականություններ՝

• Պոտենցիալ կորպորատիվ հաճախորդների բացահայտում, բանակցությունների վարում, գործնական հարաբերությունների զարգացում,
• Ընկերության արտադրանքի և ծառայությունների մասին ամբողջական ինֆորմացիայի տրամադրում կորպորատիվ հաճախորդներին,
• Արևային տեխնոլոգիաների շուկայի ուսումնասիրություն
• Կազմակերպության ապրանքների և մատուցվող ծառայությունների վաճառքի խթանում, պատվերների ընդունման և տեղադրման գործընթացի կազմակերպում,
• Կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում և տրամադրում ղեկավարությանը:

Պահանջվող որակավորում՝
 
• Բարձրագույն կրթություն,
• Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն լեզվի լավ իմացություն,
• Շփման և բանակցություններ վարելու հմտություններ,
• Կորպորատիվ հաճախորդների հետ երկարաժամկետ համագործակցություն կառուցելու հմտություններ,
• Լարված իրավիճակներում արդյունավետ աշխատելու կարողություն,
• Թիմային աշխատանքի և ներկայացման հմտություններ,
• Ժամանակի կառավարման հմտություններ,
• Ակտիվ, նպատակասլաց, ճկուն անձնավորություն,
• Աշխատանքային փորձը՝ ցանկալի:


Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ռեզյումեն էլ.փոստի հասցեին` (subject) վերնագիր տողում պարտադիր նշելով «Կորպորատիվ վաճառքի մասնագետ» անվանումը: 


Other jobs