Իրավաբանական ընկերությունը փնտրում է հաշվապահ:
Աշխատանքային գործառույթներ`
- ՀԾ ծրագրի վարում,
- Հարկային խորհրդատվություն (քոնսալթինգ),
- Հարկային և հաշվարկային հաշիվների դուրս գրում,
- Հաշվապահական փաստաթղթերի և փաստաթղթաշրջանառության ձևակերպում,
- Օնլայն բանկնգով գարծարքների իրականացում, բանկային հաշիվների շարժի գրանցում,
- Ամենօրյա հաշվապահական այլ գործառույթների իրականացում,
- Հարկային և վիճակագրական հաշվետվությունների կազմում,
- Հետազոտական և վերլուծական աշխատանք։
Անհրաժեշտ հմտություններ`
- Բարձրագույն կրթություն հաշվապահության, ֆինանսների, տնտեսագիտության կամ այլ հարակից ոլորտներում, Մագիստրատուրան կդիտարկվի որպես առավելություն,
- Առնվազն հաշվապահի երկու տարվա աշխատանքային փորձ,
- Հաշվապահական ստանդարտների իմացություն,
- Հարկային օրենսդրության իմացություն,
- Հայերենը՝ գերազանց, անգլերեն և ռուսերեն՝ լավ (աշխատանքային մակարդակ), Ֆրանսերենի իմացությունը կդիտվի առավելություն․
- Արագ կողմնորոշվելու ունակություն․
- Հաղորդակցման գերազանց հմտություններ (բանավոր և գրավոր)․
- Պատասխանատվության բարձր զգացում․
- Թիմում աշխատելու ունակություն․
- Հետազոտական և վերլուծական հմտություններ։
Մասնագիտական ծրագրային հմտություններ`
- E-invoicing
- MS Excel
- Taxservice.am
- ՀԾ ծրագրի իմացություն, 1C ծրագրի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող թեկնածուներին խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականները [email protected] հասցեով, վերնագիր դաշտում նշելով «Հաշվապահ - TheJobs.am»: