Աշխատանքի նկարագրություն
Արտադրության ինժեները/մենեջերը սահմանում և մշակում է պրոդուկտի արտադրման և/կամ հավաքվման կարգը արտադրական գծում՝ ներառյալ փաթեթավորման ձևը և բաղադրիչների/արտադրանքի ճիշտ քանակի առաքումը, արտադրական գծի արագությունը ապահովելու համար: Վերջինս բարելավում է արտադրության արդյունավետությունը և վերացնում թափոնները արտադրական գործընթացում բարձրորակ արտադրանքի հստակ սահմանված չափանիշներին համապատասխանելու համար:
Աշխատանքային պարտականություններ
֊ Բացահայտել արտադրության կարիքները նոր արտադրանքի մշակման փուլում
֊ Արտադրության փաստաթղթերի ստեղծում, ինչպիսիք են հավաքման հրահանգները
֊ Նվազեցնել արտադրության փոփոխականությունը՝ տրամադրելով աշխատանքի ստանդարտ մեթոդներ և աշխատանքային հրահանգներ
֊ Վերահսկել մեքենաների և սարքավորումների տեղադրումը
֊ Բարելավել արտադրության արդյունավետությունը՝ վերլուծելով և պլանավորելով աշխատանքի հոսքը, տարածքի պահանջները և սարքավորումների դասավորությունը
֊ Վերացնել թափոնները և խոտանները աշխատանքում
֊ Կազմել արտադրամասի գործարկման և փակման ժամանակացույցեր՝ ապահովելու արտադրության ժամանակի նվազագույն կորուստը
֊ Արձագանքել խափանումները
֊ Հետազոտել արտադրության և գործընթացի հետ կապված խնդիրները՝ տրամադրելով տեխնիկական աջակցություն
֊ Կառավարել հիմնական կատարողականի ցուցանիշները (KPI)
֊ Պատրաստել գրավոր հաշվետվություններ և ներկայացնել պրեզենտացիաներ
Անհրաժեշտ հմտություններ
֊ Տեխնիկական փորձագետի հմտություններ և փորձ
֊ 2D և 3D CAD-ի պրակտիկ իմացություն
֊ Design Failure Mode and Effect Analysis (DFMEA), Failure Mode and Effect Analysis (FMEA), Advanced Product Quality Planning (APQP), Production Part Approval Process (PPAP) և Lean Manufacturing techniques , ինչպիսիք են Six Sigma-ի իմացություն և փորձ:
֊Ճարտարագիտության կամ մեխանիկական, արդյունաբերական, էլեկտրատեխնիկայի բակալավրի աստիճան
֊ Թիմ ղեկավարելու փորձ
֊ Անգլերենի լավ մակարդակը պարտադիր է
Դիմելու համար կարող եք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը էլ․ հասցեին, վերնագիր դաշտում նշելով «Արտադրության ինժեներ/ղեկավար - TheJobs.am»