Նկարագրություն
Կորպորատիվ իրավաբան
Պարտականություններ
- Հաճախորդներին իրավաբանական խորհրդատվություն տրամադրել գործարքների կնքման, վերջիններիս իրավունքների և պարտականությունների վերաբերյալ։
- Ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրել իրավաբանական խորհրդատվություն իրավական ակտերի և դատական պրակտիկայի վերաբերյալ։
- Իրականացնել տվյալների գնահատում, փաստարկներ և ռազմավարություններ մշակել գործարքների կնքմանը նախապատրաստվելիս։
- Իրականացնել իրավաբանական աուդիտ։
- Սահմանադրության, օրենսգրքերի, օրենքների, ենթաօրենսդրական ակտերի, այլ ակտերի ուսումնասիրությամբ երաշխավորել գործարքների իրավական ապահովումը։
- Կազմել իրավաբանական փաստաթղթեր, ինչպիսիք են կտակը, լիցենզավորման և արտոնագրման հայտերը, պայմանագրերը, դիմումները, բողոքները, հարցումները։
- Պատրաստել իրավաբանական ամփոփոգրեր և կարծիքներ։
Պահանջվող որակավորում
- Բարձրագույն իրավաբանական կրթություն, մագիստրոսի աստիճան ունենալը կդիտվի որպես առավելություն։
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձը պարտադիր է։
- Փաստաբանական գործունեության արտոնագրի առկայությունը պարտադիր չէ, սակայն կդիտվի որպես առավելություն։
Պահանջվող հմտություններ
- Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն,
- Բանակցային հմտություններ,
- Ժամանակի կառավարման հմտություններ,
- Աշխատասիրություն և պատասխանատվության զգացում։
Լրացուցիչ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր