Արտաքին կապերի մասնագետ

R&V Comfort

 This job post has been viewed:  1013

  • Full time
  • 2022-09-26
  • Yerevan

"Կոմֆորտ Ռ և Վ" ՍՊ Ընկերությունն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է Արտաքին կապերի մասնագետ։

Պարտականություններ

• Արտաքին շուկայի ուսումնասիրություն, նոր ապրանքների փնտրում, օտարերկրյա արտադրողների, արտահանողների և նոր մատակարարների ձեռքբերում,

• Ապրանքների ներմուծման ընթացքի պլանավորում, մատակարարից ստացված փաստաթղթերի ստուգում,

• Ակտիվ նամակագրություն և բանակցությունների վարում մատակարարների և տրանսպորտային ընկերությունների հետ մատակարարվող ապրանքների ու բեռնափոխադրման ժամկետների, արժեքների և այլ պայմանների շուրջ, թարգմանություններ անհրաժեշտության դեպքում,

• Պատվերների ժամանակին ձևակերպում,

• Բեռնափոխադրման լավագույն գին/որակ համադրության ապահովման նպատակով գնառաջարկի հարցում տրանսպորտային ծառայություններ մատուցող ընկերություններին,

• Պատվերների բեռնափոխադրման, մաքսազերծման կազմակերպման համար անհրաժեշտ փաստաթղթային փաթեթների պատրաստում,

• Համագործակցություն ընկերության մյուս ստորաբաժանումների հետ,

• Անմիջական ղեկավարի այլ հանձնարարությունների կատարում։

Անհրաժեշտ որակավորումներ

• Բարձրագույն կրթություն,

• Աշխատանքային փորձ ներմուծման և լոգիստիկայի բնագավառում առնվազն 3 տարի (ցանկալի է շինանյութ ներկրող ընկերությունում),

• Ռուսերեն և անգլերեն լեզուների (գրավոր և բանավոր) գերազանց իմացություն,

• Պարսկերեն, թուրքերեն, չինարեն լեզուներից մեկի իմացությունը կդիտվի որպես առավելություն,

• Համակարգչային ծրագրերի տիրապետում (MS Office, Photoshop),

• Հաղորդակցման և բանակցային գերազանց հմտություններ,

• Գործնական նամակագրության կարողություն,

• Աշխատանքային ծանրաբեռնվածության պայմաններում կազմակերպված, արագ, ճկուն և ճշգրիտ աշխատելու ունակություն, սթրեսակայունություն, պարտաճանաչություն, պատասխանատվության զգացում,

• Վերջնաժամկետները պահպանելու ունակություն,

• Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն։

Հավելյալ նշումներ

• Հնգօրյա աշխատանքային գրաֆիկ

• Աշխատանքային ժամերը՝ ::, ::՝ ընդմիջում:

• Աշխատավարձը՝ ՀՀ դրամ։

Ինքնակենսագրականը /CV/ ուղարկել  էլ. հասցեին, թեմա դաշտում նշելով  "Արտաքին կապերի մասնագետ-TheJobs.am

Other jobs