Վաճառքի Թիմի Տնօրեն

«Ալվարդ Վարդանյան» ՍՊԸ

 This job post has been viewed:  1258

  • Full time
  • 2022-09-25
  • Yerevan

Քաղցրավենիք և հրուշակեղեն ներմուծող կազմակերպությունը` СлаСти, Федеричи, Weinbrand, Laroshell, Lotte Chocopie - ապրանքանիշերի (և այլ ապրանքանիշեր) ներկայացուցիչ, համագործակցության է հրավիրում հմուտ վաճառքի թիմի տնօրենի:


Պարտականություններ

• Մշակել վաճառքների ռազմավարություն, ընդլայնել գործող շուկան,

• Համակարգել վաճառքի պատասխանատուների աշխատանքը Երևանում և մարզերում,

• Համակարգել տարեկան վաճառքի, մարքեթինգային ծրագրերի և բյուջեի կանխատեսումները,

• Զարգացնել մոտիվացված կոմերցիոն թիմ` Արագ արձագանքելու շուկայական փոփոխուփյուններին և զարգացմանը,

• Իրականացնել պարբերական շուկայայի ուսումնասիրություններ,

• Հետևել իրացված ապրանքների դիմաց վճարների ժամանակին ստացմանը,

• Վարել կոմերցիոն բանակցություններ համագործակցող գործընկերների հետ և ձեռք բերել նոր համագործակցություններ, ունենալ տարիների ընթացքում ձեռք բերված գործընկերների ցանկ և հարաբերություններ,

• Կազմակերպել կադրերի հավաքագրում, անհրաժեշտության դեպքում մասնակացել հարցազրույցներին:


Անհրաժեշտ որակավորումներ

*Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, մարքեթինգի, հաղորդակցության կամ հարակից ոլորտներում,

*Կիրթ խոսելաոճ, բանակցություններ վարելու հմտություններ,

*Թիմում աշխատելու, ղեկավարման և առաջնորդելու գերազանց հմտություններ,

*Մարզերում աշխատելու փորձ,

*Մեքենա վարելու առնվազն 2 տարվա փորձ և վարորդական իրավունք,

*Բարձր պատասխանատվության զգացում, վերլուծական հմտություններ,

*Օտար լեզուների իմացություն։


Որակավորման բարձրացման միջոցառումների և դասընթացների մասնակցությունը, համակարգչային գիտելիքների և 1C ծրագրի իմացությունը կդիտարկվեն որպես մեծ առավելություն։

Այլ մաննրամասներ կքննարկվեն հարցազրույցի ընթացքում։

Հետաքրքրված թեկնածուները CV-ն ուղարկեն էլեկտրոնային հասցեով, վերնագիր դաշտում նշելով "Վաճառքի Թիմի Տնօրեն - TheJobs.am",

«Վաճառքի Թիմի Տնօրեն» գրառումը պարտադիր նշելով թեմայի տողում, այլապես Ձեր դիմումը չի դիտարկվի։

Other jobs