«Մանուկյան և որդիներ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում գանձապահների՝ համալրելու ընկերության թափուր հաստիքը:
Պարտականություններ
- Վաճառքների ձևակերպում ՀԴՄ և Pos տերմինալների միջոցով
- Քարտային վճարումների ձևակերպում
- Կանխիկ վաճառքների ձևակերպում
- Կանխիկ գումարի մուտք - ելքի կատարում
- Դրամարկղի մնացորդի ստուգում:
Պահանջներ
- Աշխույժ, բարեհամբույր, ուշադիր
- 1C 8.3, MS office ծրագրերի իմացություն
- Արդյունավետ հաղորդակցման հմտություններ, արագ կողմնորոշվելու ունակություն
- Կանխիկ գումարի ստուգման հմտություններ
- Բարձրագույն կրթությունը կդիտվի որպես առավելություն:
Աշխատանքային օրեր՝ 6 օրյա:
Ընկերությունը տրամադրում է անվճար սնունդ (lunch):
Բոլոր հետաքրքրված թեկնածուները, ովքեր ունեն համապատասխան փորձ, կարող են իրենց դիմումներն ուղարկել էլ. հասցեին: