ՍՄՄ

358 views Full time 2022-03-31 Yerevan

«Motion Time» գովազդային ընկերությունը աշխատանքի է հրավիրում SMM, SEO մասնագետի:

Պարտականություններ

●        մշակել ընդհանուր ռազմավարություն կազմակերպության՝ սոցիալական ցանցերում ներկայացվածության և ակտիվության ապահովման համար,

●        պարբերաբար պատրաստել իրականացված աշխատանքի և դրա արդյունքների մասին հաշվետվություն,

●        անհրաժեշտության դեպքում կազմակերպել միջոցառումներ, արշավներ և խաղեր,

●        ստեղծել, խմբագրել, հրապարակել և տարածել ամենօրյա բովանդակությունը՝ նպաստելով լսարանի կողմից դրա նկատմամբ որոշակի գործողությունների (հավանել, տարածել, մեկնաբանել) իրականացմանը,

●        ուսումնասիրել կազմակերպության էջերը, ներկայացնել առաջարկներ դրանց ոճային և կառուցվածքային փոփոխությունների իրականացման համար,

●        ուսումնասիրել ոլորտը և մշտապես տեղյակ լինել փոփոխություններին,

●        համագործակցել թիմի մյուս անդամների հետ՝ սոցիալական մեդիայում ռազմավարության քննարկման և հետագա քայլերի մշակման համար,

●        մշտապես տեղեկացված լինել ոլորտի նորություններին և փոփոխություններին, մշակել նոր մտքեր և առաջարկներ լսարանի ներգրավվածության ապահովման համար,

●        անհրաժեշտության դեպքում ներկայացնել կազմակերպության ծառայությունները էլ․ փոստով նամակագրության կամ LinkedIn-ի միջոցով։

Պահանջներ

●        Սոցիալական կայք - էջերի վարման փորձառություն, կայքի օպտիմիզացիա և առաջխաղացում

●        Facebook, Twitter, Instagram, Tumblr, Youtube, Pinterest, Linkedin, Google+ լավ իմացություն,

●        Հայերեն, ռուսերեն,անգլերեն լեզվի գրավոր և բանավոր բարձր մակարդակ,

●        սովորելու ցանկություն,

●        մանրուքների նկատմամբ ուշադրություն,

●        ճշտապահություն և ժամանակի արդյունավետ կառավարման ունակություն,

●        սոցիալական ցանցերում և մեդիայում վիճակագրությունների վերլուծության մեթոդների իմացություն

●        Մարքետինգային և գովազդային միջոցառումների իրականացում, վաճառքի ծավալների ընդլայման նպատակով

●        Պորտֆոլիոյի առարկություն

Հավելյալ նշումներ՝

Աշխատավարձը պայմանագրային՝ կախված հմտություններից և փորձից:

CV-ներն ուղարկել նշված էլ․հասցեին։


Other jobs