«TAVA LUNCH»-ը հրավիրում է աշխատասեր և պատասխանատու Մաքրուհու / Աման լվացողի:
Հիմնական պարտականություններ
- Խոհանոցային պարագաների, սպասքի մանրակրկիտ լվացում և ախտահանում։
- Խոհանոցի, սանիտարական հանգույցի և աշխատանքային տարածքների ամենօրյա մաքրության պահպանում։
- Սանիտարահիգիենիկ նորմերի խիստ պահպանում։
- Աղբի ժամանակին հեռացում։
Պահանջներ
- Աշխատասիրություն և մաքրասիրություն։
- Արագ և կազմակերպված աշխատելու ունակություն։
- Պատասխանատվության բարձր զգացում և կարգապահություն։
- Սանիտարական գրքույկի առկայություն։
Մենք առաջարկում ենք
- Կայուն աշխատանքային գրաֆիկ։
- Բարենպաստ աշխատանքային մթնոլորտ և հյուրընկալ թիմ։
- Անվճար սնունդ և համեղ սուրճ։
Դիմելու համար
Ուղարկեք Ձեր ռեզյումեն nanermanukyan888@gmail.com էլ. հասցեին, վերնագիր դաշտում նշելով «Մաքրուհի / Աման լվացող - TheJobs.am» կամ զանգահարեք՝ +374 98 007303։