Մենք փնտրում ենք վարորդ-առաքիչ
Եթե ունեք պատասխանատվության բարձր զգացում, լավ կողմնորոշվում եք քաղաքում և սիրում եք շարժուն աշխատանք, ապա միացե՛ք մեր թիմին։
Հիմնական պարտականություններ
- Իրականացնել ապրանքների ժամանակին և անվտանգ առաքում
- Բեռնել և բեռնաթափել ապրանքը
- Ստուգել առաքվող ապրանքների համապատասխանությունը ուղեկցող փաստաթղթերին
- Ապահովել մեքենայի մաքրությունն ու տեխնիկական սարքինությունը
- Պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները
- Կոռեկտ շփվել հաճախորդների հետ
Պահանջներ
- Վարորդական իրավունքի համապատասխան կարգ
- Վարորդական փորձ
- Պատասխանատվության բարձր զգացում
- Կարգապահություն և ճշտապահություն
- Թիմում աշխատելու կարողություն
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) hr@adamium.com էլեկտրոնային հասցեին` թեմա դաշտում նշելով թափուր հաստիքի անվանումը «Վարորդ առաքիչ - TheJobs.am» կամ զանգահարել 060 434516 հեռախոսահամարին։