Աշխատանքի նկարագիր
ՙՙԿեյտերինբուրգ Սերվիս՚՚ ՍՊ Ընկերությունը փնտրում է հմուտ և պատասխանատու հրուշակագործի՝ մեր թիմին միանալու համար: Ընկերությունը գտնվում է Զվարթնոց Օդանավակայանում, Երևանի տարբեր թաղամասերից և այլ քաղաքներից գործում է անվճար ծառայողական տրանսպորտ:
Առավելություններ՝
- Անվճար սնունդ
- Անվճար տրանսպորտ
- Առողջության ապահովագրություն
- Ուսուցում
Պարտականություններ
- Տարբեր տորթերի, խմորեղենների, հրուշակեղենի պատրաստում, բաղադրատոմսերի համաձայն
- Հրուշակեղենի ձևավորում
- Համագործակցություն թիմի հետ և պատվերների պատրաստում
- Սենյակային և խոհանոցային նորմերի պահպանություն
- Նոր բաղադրատոմսերի ստեղծում և փորձարկում
Անհրաժեշտ հմտություններ
- Համապատասխան կրթություն և փորձ՝ որպես հրուշակագործի
- Թիմում աշխատելու և կազմակերպված լինելու ունակություն
- Բաղադրատոմսերի և տեխնիկայի իմացություն
- Հիգիենայի կանոնների, խոհանոցային աշխատանքների կազմակերպման հմտություններ:
- Հիմնական խոհանոցային սարքավորումների և գործիքների օգտագործում:
Դիմելու համար ուղարկել ինքնակենսագրականը [email protected] էլ. հասցեին կամ զանգահարել +374 94 25 65 03, թեմա դաշտում պարտադիր նշելով «Հրուշակագործ - TheJobs.am»: