ՄՌԿ/կադրերի բաժնի ղեկավար

Գրանդ Դիլինգ

 This job post has been viewed:  1356

  • Full time
  • 2024-12-25
  • Gyumri

Գրանդ Դիլինգ և Գրանդ Սպորտ Ընկերությունները փնտրում են ՄՌԿ ղեկավար։ Նա պատասխանատու է լինելու կադրային փաստաթղթաշրջանառության և ՄՌԿ գործընթացների կազմակերպման համար։

Ներկայացվող պահանջներ 

  • Բարձրագույն կրթություն։ Առնվազն Բակալավրի աստիճան ՄՌԿ, կառավարման, կառավարման հոգեբանության կամ հարակից ոլորտներում,
  • Առնվազն 4 տարվա աշխատանքային փորձ ՄՌԿ ոլորտում,
  • ՀՀ աշխատանքային օրենսգրքի, ոլորտին վերաբերվող կառավարության որոշումների և ենթաօրենսդրական ակտերի գերազանց իմացություն,
  • Կադրային փաստաթղթաշրջանառության կազմակերպման հմտություններ,
  • Համակարգչային գիտելիքներ՝ Microsoft Office, մասնավորապես Word, Excel, Outlook-ի գերազանց իմացություն, ՄՌԿ սոֆթերի իմացություն, 1C-ի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացությունը կդիվտի որպես առավելություն,
  • ՄՌԿ գործընթացների գերազանց կոմպետենցիաներ՝ համալրում, օնբորդինգ, ուսուցում-զարգացում և այլն,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Արագ որոշումներ կայացնելու, խնդրահարույց իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ
  • Բարեվարքություն
  • Սթրեսակայունություն
  • Թիմ առաջնորդելու ունակություն:

Պարտականություններ

  • Աշխատանքային պայմանագրերի, ներքին իրավական ակտերի, հրամանների անհրաժեշտ փաստաթղթաշրջանառության վարում համաձայն ՀՀ օրենսդրության,
  • ՄՌԿ գործընթացների անընդհատ կատարելագործում,
  • Օրենսդրական փոփոխություններին հետևում և համակարգի անընդհատ թարմացում համաձայն այդ փոփոխությունների,
  • ՄՌԿ ադմինիստրատիվ բաժնի թիմի ղեկավարում,
  • Համագործակցություն և ակտիվ աշխատանք Հոլդինիգի ՄՌԿ և իրավաբանական կառույցների հետ,
  • 1 C, Tax Service և այլ ծրագրերում ու կայքերում անհրաժեշտ գրանցումների իրականացում և հետագա վարում,
  • ՄՌԿ հաշվետվությունների կազմում,
  • ՄՌԿ վերլուծությունների իրականացում,
  • Ուսուցման և ատեստավորման գործընթացների կազմակերպում,
  • Անձնակազմի համալրման գործընթացներին կազմակերպում ու մասնակցում,
  • Նոր ընդունված աշխատակիցների օնբորդինգի կազմակերպում,
  • Աշխատակիցների հարաբերությունների, առաջացած կոնֆլիկտների և անհամաձայնությունների հարթում /relationship management/

Դիմելու համար ուղարկեք Ձեր CV-ին [email protected] հասցեին` վերնագիր դաշտում նշելով «ՄՌԿ բաժնի ղեկավար- TheJobs.am»:

Other jobs