Աթենք ընկերության մսամթերքի արտադրամասում աշխատանքի ենք հրավիրում գործավարի, ով պատասխանատու է լինելու արտադրության տնօրինությունում գործավարական մասի ճշգրիտ և գրագետ իրականացման համար:
ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
• Բարձրագույն կրթություն,
• МS Office փաթեթի իմացություն, մասնավորապես Excel ծրագրի ազատ տիրապետում,
• Ժամանակի կառավարման հմտություն,
• Արագ կողմնորոշվելու կարողություն,
• Դրական միջանձնային հարաբերություններ կառուցելու հմտություն,
• Մանրուքների հանդեպ ուշադրություն:
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Փաստաթղթաշրջանառության գրագետ և ճշգրիտ կազմակերպում,
• Մուտքագրումներ, սկանավորում և պատճենահանում,
• Հաշվետվությունների կազմում և, անհրաժեշտության դեպքում, ներկայացում,
• Գործավարական այլ ուղղություններով օժանդակում տեղամասերի ղեկավարներին,
• Ներքին նամակագրության վարում ընկերության ստորաբաժանումների հետ,
• Ղեկավարի հանձնարարությամբ պաշտոնից բխող այլ պարտականություններ:
Ռեզյումեն ուղարկել էլ փոստին, վերնագիրը նշել «Արտադրության գործավար - TheJobs.am»: