ԱԹԵՆՔ ընկերությունը հիմնադրվել է 1993 թվականին Հայր և որդի Երիցյաններ ընկերության կողմից: Սկսելով 3 տեսակի երշիկի արտադրությունից՝ ընկերությունը աստիճանաբար ավելացրել է թե' տեսականին, թե' արտադրության ծավալները:
2009 թվականին գործարանի սեփականատերեր դարձան Ադամյան եղբայրները, կատարվեցին լուրջ ներդրումներ, ձեռք բերվեցին եվրոպական ժամանակակից սարքավորումներ և ընդլայնվեցին արտադրական հզորությունները: Այսօր արդեն Աթենքը շուկայում ներկայանում է ավելի քան 150 ապրանքատեսակով: Ընկերության հմուտ տեխնոլոգների շնորհիվ այստեղ միահյուսվում են ավանդականն ու ժամանակակիցը, եվրոպականն ու ազգայինը. արդյունքում սպառողին է հասնում մսամթերք` հրաշալի ու միայն այս ապրանքանիշին բնորոշ համով:
Մենք վստահ ենք, որ ԱԹԵՆՔ ընկերության հաջողությունների, բազմաթիվ ձեռնարկումների իրականացումը հնարավոր է դառնում ընկերությանը և աշխատանքին նվիրված աշխատակիցների շնորհիվ:
Տարիների ընթացքում կարողանալով միավորել Ընկերությունում բազմամյա վաստակ ունեցող մարդկանց փորձը, գիտելիքները, խորհուրդը և երիտասարդ մասնագետների եռանդն ու ներուժը` այսօր մենք ունենք ամուր թիմ, թիմ, որի համախմբված աշխատանքից ծնվում են այնպիսի արդյունքներ, որոնց հնարավոր չէր հասնել միայնակ: