Best Group LLC

Best Group LLC

  Sell, Trade

 Company page views:  1008
  Active jobs:   0      Completed jobs:   4
«Բեսթ Գրուպ» ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին և զբաղվում է կերամիկական սալիկների, սանիտարական կերամիկայի, լամինատե հատակի, հիդրոմերսող լոգախցիկների և վաննաների, լոգասենյակի աքսեսուարների, ծորակների և այլ շինանյութերի ներմուծմամբ ու մանրամեծածախ վաճառքով, ինչպես նաև լոգասենյակի կահույքի արտադրությամբ: Այս տարիների գործունեության ընթացքում մեր ընկերությունը շինանյութի հայաստանյան շուկայում զբաղեցնում է իր կայուն և վստահելի տեղը: «Բեսթ Գրուպ» ընկերությունը շինանյութի շուկայում սպառողներին ներկայանում է «Լիդերիա» և «Կերամիկ Սիթի» շինանյութի խանութների ցանցով: Մեր սրահներում գործում է անվճար առաքում, անվճար դիզայներական ծառայություն, տեղում ապառիկ վաճառք, ճկուն զեղչային համակարգ և տարբեր ակցիաներ։ Հիմնական գործունեությունը ծավալելով Երևան քաղաքում՝ տարիներ շարունակ համագործակցում ենք նաև ՀՀ բոլոր մարզերում և Արցախում շինանյութի փոքր և մեծ խանութների հետ: Հանդիսանալով իսպանական, գերմանական ընկերությունների բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում` մենք ներկայացնում ենք այնպիսի հայտնի ապրանքանիշեր, ինչպիսիք են՝ իսպանական «Մոնոպոլ», «Նովոգրես», «Յունիսեր», «Դուալ Գրես», «Կերաթայլ», «Օսեթ», «Ցիցոգրես», ռուսական «Կրոնոսպան», գերմանական «Կրոնոտեքս» և այլն: Մենք շարունակում ենք ընդլայնել և զարգացնել մեր գործունեությունը, քայլել ժամանակին համընթաց՝ համագործակցելով արտասահմանյան ամենահեղինակավոր արտադրողների հետ: Հավատարիմ մնալով մեր արժեքներին ու սկզբունքներին՝ մեր հաճախորդներին մատուցում ենք բարձրակարգ ծառայություն, արտադրում և տարբեր արտասահմանյան արտադրողներից ներկայացնում ենք միայն որակյալ արտադրանք: