«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամ

«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամ

  Other

 Company page views:  1568
  Active jobs:   0      Completed jobs:   1
«ԿԱԶԱ» Շվեյցարական մարդասիրական հիմանդրամն ավելի քան 24 տարի գործունեություն է ծավալել գրեթե բոլոր մարզերում՝ իրականացնելով ծրագրեր մարդասիրության, շինարարության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և կրթության ոլորտներում։ Մարդասիրական բնույթի տարբեր աշխատանքների հետ մեկտեղ (կրթաթոշակներ ուսանողներին, աջակցություն անապահով ընտանիքներին), հիմնադրամը մոտ 40 շինարարական նախագծեր է իրականացրել՝ հիվանդանոցներ, դպրոցներ, վերականգնողական կենտրոններ, համայնքային կենտրոններ և այլն: Աշխատելով բազմաշերտ շահառուների հետ՝ ի սկզբանե որդեգրվել է հետևյալ սկզբունքը և փիլիսոփայությունը՝ «Սովորեցնել ձուկ որսալ՝ պարզապես ձուկ նվիրելու փոխարեն»։ Հիմնադրամն աջակցում է Հայաստանի կայուն զարգացմանը հետամուտ անձանց, որոնք ներգրավվում են երկրի տնտեսական, հասարակական և մշակութային կյանքում՝ հավատարիմ մնալով ժողովրդավարության սկզբունքներին: Հիմնադրամի 40 աշխատակիցները Երևանում և Գյումրիում ամեն օր աշխատում են հարյուրավոր շահառուների և կամավորների հետ՝ անդադար կատարելագործելով մոտեցումներն ու մեթոդները, որպեսզի լավագույնս արձագանքեն նրանց փոփոխվող կարիքներին ու իրենց գործունեության ոլորտներում ի հայտ եկող նորանոր մարտահրավերներին։ Ներկայումս հիմնադրամը գործունեություն է ծավալում քաղաքացիական կրթության, երիտասարդների զբաղվածության, երեխաների և դեռահասների սոցիալ-ուսուցողական զարգացման, այլընտրանքային զբոսաշրջության, մարդասիրության, միջմշակութային հաղորդակցության ոլորտներում։