«Կոնցեռն-Էներգոմաշ» ընկերությունն իրականացնում է բժշկական, լաբորատոր, անալիտիկ և ուսումնական սարքավորումների ներմուծման, տեղադրման, միացման աշխատանքներ, երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում, ինչպես նաև պատվիրատուի անձնակազմի համալիր ուսուցում։
Ընկերությունը համագործակցում է բժշկական և լաբորատոր սարքավորումներ արտադրող առաջատար այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ "BIOMERIEUX S.A." (Ֆրանսիա), "BTL" (Մեծ Բրիտանիա), "HAMILTON MEDICAL" (Շվեյցարիա), "ROCHE DIAGNOSTICS" (Շվեյցարիա), "ROCHE DIABETES CARE" (Շվեյցարիա), "ACCU-CHEK" (Գերմանիա), "SYSMEX" (Ճապոնիա), "STAGO S.A." (Ֆրանսիա), "AGILENT TECHNOLOGIES" (ԱՄՆ), "DORNIER MEDTECH" (Գերմանիա) և մի շարք այլ ընկերություններ:
Ընկերության անձնակազմը՝ վաճառքի մենեջերները, բժշկական ներկայացուցիչները, ինժեներները անցնում են ամենամյա վերապատրաստումներ՝ արտադրող կազմակերպություններում և ունեն համապատասխան հավաստագրում:
Մեր նվաճումները
2015թ-ին «Կոնցեռն-Էներգոմաշ» ընկերությունը, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի որոշմամբ, արժանացել է "Մերկուրի" մրցանակի, որպես բժշկական, լաբորատոր և անալիտիկ սարքավորումներ ներմուծող առաջատար ընկերություն:
Մեր մասնագիտացված կայքերը
☑ Կոսմետոլոգիական և ՍՊԱ Սարքավորումներ www.bellice.am
☑ Անալիտիկ Սարքավորումներ www.analytica.am
☑ ԱՄԲ (IVF) Սարքավորումներ www.ivf-concern.am
☑ Ուսումնական Սարքավորումներ www.edulab.am