Սան Ֆուդ

Սան Ֆուդ

  Manufacturing

 Company page views:  1136
  Active jobs:   0      Completed jobs:   1
«Սան ֆուդ» ընկերությունը ստեղծվել է 2009 թ.։ Կարճ ժամանակահատվածում ընկերությունը դարձել է Հայաստանի բուսայուղային բնագավառի առաջատարը։  Մեր արտադրությունը՝ դա արտադրության բոլոր փուլերում պատրաստվող արտադրանքի որակի վերահսկման համակարգված մոտեցում է, ինչը թույլ է տալիս սպառողին տրամադրել բացառապես օգտակար և համեղ արտադրանք։ Որակ՝ մենք մեր սպառողներին առաջարկում ենք միայն բարձրորակ, բացառիկ ըստ իրենց բաղադրության և համեղ մթերքներ։ Գնային քաղաքականություն՝ մենք ուշադրություն ենք դարձնում սպառողական զամբյուղի աճի տեմպերին, այդ պատճառով մեր արտադրանքը լավագույն առաջարկն է ընտանքի առողջության և ընտանեկան բյուջեի մասին հոգացող սպառողների համար։ Սեփական բացառիկ բաղադրատոմսերի համակցում բիզնեսի և մրցակցային միջավայրի պահանջների ժամանակակից և կատարելագործված տեխնոլոգիաների հետ՝ ահա այն բաղկացուցիչները, որոնք թույլ են տալիս «Սանֆուդ» ՍՊԸ ամուր դիրքեր գրավել պարենային ապրանքների շուկայում։ Այսօր, առաջարկի մշտական աճի պայմաններում, սպառողների վստահությանն ու նրա ընտրության գերակայությանը կարելի է հասնել միայն արտադրանքի անվտանգության բարձր ստանդարտների, որակի համապատասխանության պայմանների դեպքում։ Իր գոյության կարճ ժամանակահատվածի ընթացքում ընկերությունը հասցրել է ձեռք բերել ժողովրդականություն ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին սպառողական շուկայում։ «Սան ֆուդ» ՍՊԸ-ն «ԷՖԿՈ» Ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է, որն առաջատարն է իր ոլորտում և հուսալի գործընկեր: «ԷՖԿՈ» ընկերությունը արտադրում է ունիվերսալ և մասնագիտացված մարգարին և ճարպեր, կաթնային ճարպի փոխարինիչներ, ճարպաթթուների տրանս-իզոմերների նվազագույն պարունակությամբ: