Ողջույն!
Եթե դու ուշադիր ես, գնահատում ես պարզությունն ու ճշգրտությունը, ապա <<Նյու Ֆորտունա>> նորաստեղծ ընկերությունը քեզ համար ունի աշխատանքի հնարավորություն:
Մենք փնտրում ենք Տվյալների մուտքագրման օպերատոր, ով պատասխանատու կլինի ընկերության տվյալների բազաների և համակարգչային համակարգերի տեղեկատվության տեսակավորման և մուտքագրման համար: Նախընտրելի դիմորդը պետք է ունենա տվյալների մուտքագրման հիմնական հմտություններ, ինչպես օրինակ՝ ստեղնաշարով արագ մուտքագրումն է:
Աշխատանքի պարտականություններ
• Ստուգել, տեսակավորել և մուտքագրել սկզբնաղբյուր հանդիսացող տվյալները ընկերության տեղեկատվական բազա
• Հետևել տվյալների ամբողջականության և գաղտնիության պահպանման քաղաքականությանը:
Պահանջվող հմտություններ
• Գրավոր անգլերենի լավ հմտություններ (B1/B2)
• Microsoft Office փաթեթի օգտագործման փորձ՝ շեշտը դնելով Microsoft Excel-ի վրա
• Ուշադրություն մանրուքներին
• Կազմակերպչական հմտություններ
• Կրկնվող առաջադրանքները ճշգրտությամբ կատարելու ունակություն
• Բարձրագույն կրթությունը, համակարգչային լրացուցիչ ուսուցումը կամ ատեստավորումը կդիտվի որպես առավելություն:
Մի քիչ թիմի մասին
Մենք ձգտում ենք ստեղծել հիանալի թիմ՝ միասին աշխատելով ավելի մեծ արդյունքների հասնելու համար:
Մենք կփորձենք ստեղծել Ձեզ համար բոլոր հարմար պայմանները հարմարավետ աշխատելու և հանգստանալու համար։
Լրացուցիչ տեղեկություն
Առաջարկում ենք հերթափոխով աշխատանք (8 ժամյա աշխատանքային գրաֆիկ, /7):
Մեզ հետ դուք կունենաք՝
• հնարավորություններ բարելավելու ձեր տեխնիկական գիտելիքները,
• աշխատել միջազգային թիմում բարձր որակավորում ունեցող մարդկանց հետ,
• հնարավորություն դառնալ տվյալների մուտքագրման հմուտ մասնագետ,
• աշխատել ընկերական միջավայրում,
• ունենալ մրցունակ աշխատավարձ:
Դիմելու գործընթացը
Ձեր անձնական տվյալները կարող եք ուղարկել էլեկտրոնային հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով «Տվյալների մուտքագրման օպերատոր»:
Վերջնաժամկետը՝ ..
Աշխատավարձ՝ . դր.